Ահա, թե ինչու է պետք սառեցնել կիտրոնը. Իմանալով պատճառը՝ դուք միշտ այդպես կանեք
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Կիտրոնի կեղևը 10 անգամ ավելի շատ վիտամին է պարունակում, քան կիտրոնի հյութը։ Գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կիտրոնի կեղևը պրոֆիլակտիկ միջոց է քաղցկեղի դեմ։
Կիտրոնի բոլոր առավելությունները զգալու համար փորձեք հետևել այս խորհուրդներին։ Այն եզակի միջոց է, որը փրկում է շատ խնդիրներից։
Սառեցված կիտրոն.
Բավական է միայն կիտրոնը մի քանի ժամ դնել սառնարանում, իսկ հետո քերել քերիչով։ Օգտագործել կարելի է ոչ միայն կեղևը, այլ նաև միջուկը։ Թարմ կիտրոնը քերիչով անցկացնելը դժվար է, իսկ սառնարանը ամեն ինչ շտկում է։
Կիտրոնը կարելի է ավելացնել ցանկացած ուտելիքի մեջ. այն կդառնա ավելի համեղ և կստանա յուրահատուկ բույր։ Տարբեր աղցանները, սոուսները, ձկնեղենը և մսեղենը միայն կշահեն, եթե դրանում ավելացնեք կիտրոն։
Կիտրոնի կեղևը կարողանում է չեզոքացնել նաև քաղցկեղային բջիջները և օրգանիզմից հանել թունավոր նյութերը։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում կիտրոնը օգտագործել որպես պրոֆիլակտիկ միջոց ընդդեմ քաղցկեղի։
Կիտրոնը օգնում է հաղթահարել շատ կենցաղային խնդիրներ։ Հյութը բացացնում է դեմքի մաշկի գույնը, կեղևը՝ մաքրում է օդը և «վախեցնում »միջատներին։
Կիտրոնի կեղևը կարելի է ոչ միայն սառեցնել, այլ նաև չորացնել։ Հիանալի միջոց է կիտրոնի չորացրած կեղևից բլենդերով փոշի սարքելը, որը հետո կարելի է ավելացնել աղցանների, թեյի և սուրճի մեջ։
Կիտրոնի կեղևը կարելի է ծամել ախորժակի բացակայության դեպքում։ Այն նպաստում է մարսողությանը և նյութափոխանակությանը, լեղապարկի աշխատանքին։ Բացի այդ, այն անցկացնում է բորբոքվածությունը։ Եթե ցավում է կոկորդը, ծամեք կիտրոնի կեղև։