Հայաստան այցից առաջ Ջորջ Քլունին հայտնվել է Esquire–ի շապիկին
LifestyleՀոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին հայտնվել է Esquire–ի շապիկին (ի դեպ, արդեն իններորդ անգամ): 54-ամյա դերասանը հեղինակավոր ամսագրի էջերին խոսում է տարբեր թեմաներից՝ չշրջանցելով նաեւ իր անձնական կյանքը:

Կնոջ՝ Ամալի մասին
«Ես երբեք հարաբերություններում այսքան երջանիկ չեմ եղել: 52 տարեկանում ես գտա իմ կյանքի սերը ու հիմա իսկապես երջանիկ եմ»:
Տարիքի մասին
«Ինձ մի անգամ հարցրել են՝ «Ի՞նչ եք անելու 10 տարի հետո»: Ես պատասխանեցի «Դե, ես չեմ կարծում, թե բոլորին դուր է գալիս տեսնել, թե ինչպես են մարդիկ ծերանում»: Ես նկատի ունեմ, որ արդեն չեմ կատարի այն դերերը, որոնք առաջ էի կատարում ... Կան դերասաններ, որոնք շարունակում են կառչել գլխավոր հերոսի իրենց ամպուլայից՝ չնայած արդեն վաղուց ժամանակն է, որ որեւէ այլ հարմար բան գտնեն իրենց համար:
Հիշեցնենք, որ շուտով Ջորջ Քլունին ու Ամալը Հայաստան են ժամանելու: