Yerevan, 04.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Փախստական 6 ընտանիքների կողմից զբաղեցրած սենյակները կնվիրվեն փախստականներին

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությաբ ապրիլի 21-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գործադիրը սահմանել է ՀՀ-ից դուրս զ ինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները: Ըստ հիմնավորման՝  2015թ. հունիսի 18-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մաuին» ՀՀ oրենքում լրացում կատարելու մաuին» ՀO-72-Ն ՀՀ oրենքի համաձայն նախատեսվել է ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում զինծառայողի բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու հնարավորություն` ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին, որի կարգը և պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը: Որոշմամբ  կանոնակարգվում են օտարերկրյա պետությունում զինծառայողին բուժման ուղարկելու գործընթացը, բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարի ձևավորման, հատկացման և դրա հետ վերադարձնելիության հետ կապված հարաբերությունները: Անդրադառնալով հարցին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Առաջարկվել էր,որ պաշտպանության նախարարությունն իր ֆինանսական միջոցների հաշվին իրականացներ այդ ծախսերը, բայց այսորոշմամբ հանրապետությունից դուրս բուժման անհրաժեշտություն ունեցող բոլոր զինծառայողների բուժման  ծախսերը կառավարությունը վերցնում է իր վրա»: 

Կառավարությունը շարունակում է ՓՄՁ-ների, զբոսաշրջության աջակցության ծրագրերը 

Գործադիրը հաստատել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2016թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Ըստ հիմնավորման՝ կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ուղղված ՓՄՁ-ի պետական աջակցության և դրա զարգացման ուղղությամբ համապատասխան ծրագրերի  իրականացմանը, ինչպես նաև ՓՄՁ-ի զարգացման խոչընդոտների բացահայտմանն ու վերացմանը` շարունակաբար ներդնելով ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության առավել արդյունավետ մեխանիզմներ (գործիքներ): Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, մ ասնավորապես, երկրի համախառն ներքին արդյունքում, ինչպես նաև այլ մակրոտնտեսական ցուցանիշներում ՓՄՁ-ի սուբյեկտների տեսակարար կշռի հետագա ավելացում, ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնում, ՓՄՁ-ի սուբյեկտների թվաքանակի ավելացում և դրանց հաշվին նոր աշխատատեղերի ստեղծում, այդ թվում ՀՀ մարզերում, գործարար ակտիվության բարձրացում ՀՀ մարզերում և այդ նպատակով ցուցաբերվող պետական աջակցության շուրջ 90%-ի ուղղորդում այդտեղ գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին, որն իր հերթին կնպաստի ցածր տնտեսական ակտիվությամբ առանձնացող տարածաշրջաններում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը, երկրում գործազրկության կրճատմանը, հասարակության միջին խավի ձևավորմանը և աղքատության հաղթահարմանը:

Կառավարությունը հաստատել է նաև «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2016թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Ծրագիրը համապատասխանում է պետական քաղաքականության հայեցակարգային նպատակներին, խնդիրներին և ուղղված է հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը, միջազգային համագործակցության ակտիվացմանը, միջազգային շուկայում հայկական զբոսա շրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը: Ծրագրային միջոցառումների իրականացումը կնպաստի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, առաջիկա տարիներին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների 5% աճի ապահովմանը:

Գործադիրը հաստատել է ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2016թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է համապատասխանության կամավոր գնահատման համակարգի օրենսդրական դաշտի հիմնում, շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատանքի որակական ցուցանիշների բարձրացում, չափումների միասնականության ապահովման ոլորտում միջազգային ցուցանիշներին համապատասխան հետևելի չափումների իրականացում, հավատարմագրման ազգային մարմնի միջազգային ցուցանիշներին համապատասխանեցում: 

Գարնանը ջրօգտագործողներին ոռոգման ջուրը կմատակարարվի անհատույց 

Գյուղացիական տնտեսություններին  աջակցելու նպատակով կառավարությունն ընդունել է 2016թ. գարնանը ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու մասին  որոշում, որով թույլատրվել է «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ներին` մինչև  մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպատակով բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարել առանց հասույթ ձևավորելու: Մայիս ամսվա ընթացքում գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու նպատակով թո ւյլատրվել է վերոնշյալ ընկերություններին գետերի վարարումները մայր ջրանցքների միջոցով բեռնաթափելու, ինչպես նաև ջրամբարների լցվածության դեպքերում առաջացած ավելցուկային ջրերը ոռոգման նպատակով ջրօգտագործողների ընկերություններին մատակարարել առանց հասույթ ձևավորելու: Ջրօգտագործողների ընկերություններին առաջարկվել է նաև որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում (բացառությամբ մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի) մինչև 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց: Ընդունված որոշումը հնարավորություն կընձեռնի ջրօգտագործողների 80 հազ. հա հողատարածություններին, որից 45 հազ. հա ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում, ոռոգման ջուրը մատակարարել անհատույց: Կարևորելով ընդունված որոշումը՝ վարչապետը նշել է, որ ամեն տարի այն  իրականացվում է. աջակցություն են ստանում մեր գյուղացիները, գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիները:

Կառավարության որոշմամբ Լոռու մարզի Մեծ Պարնու համայնքի 0,7050 հեկտար մակերեսով հողամասն ամրացվել է  գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակում նախատեսված անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցման ու սպասարկման նպատակով օգտագործելու պայմանով: Ծրագրի նպատակն անասնապահության զարգացման խթանումն է հանրապետության այն համայնքներում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրն անասնապահությունն է:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ կասեցվել է  Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին հարող տարածքներում իրականացվող քաղաքաշինական գործունեությունը և հողհատկացման գործընթացը: Ըստ հիմնավորման՝ Եվրոպական ներդրումային և Ասիական զարգացման բանկերից ներգրավելիք բանկային միջոցներով 2016թ. նախատեսվում է սկսել Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման և արդիականացման ծրագրի» իրականացման աշխատանքները: Ծրագրով նախատեսվում է ավտոճանապարհի համապատասխան հատվածի երթևեկելի մասի լայնացման, ինչպես նաև որոշակի հատվածներում ճանապարհի ծրագծի փոփոխման աշխատանքներ: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է որոշման երկրորդ կետում (նշված գոտիներում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացումը համաձայնեցնել ՀՀ տրանսպորտի և կապի ու ՀՀ քաղաքաշինության նախարարությունների հետ) ավելացնել նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, քանի որ հարցն առնչվում է համայնքների հետ և անհրաժեշտ է կանոնակարգել  մարզպետարան-համայնք աշխատանքները: 

Համալիր ծրագիրը կնպաստի Սևանի  իշխանի պաշարների վերականգնմանը 

Լրամշակվել և այսօր կառավարության հավանությանն է արժանացել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը՝  2016-2024 թթ. համար: Համալիր ծրագրի ռազմավարական նպատակը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումն ու լճի հիմնախնդիրների լուծումն է: Համալիր ծրագրով նախատեսվում է ձկնաբուծական համալիրի ստեղծում, որն իր մեջ կներառի ձկան արտադրության արժեշղթայի հետևյալ օղակները` մանրաձկան տնտեսություն, լճում տեղակայված տնտեսություններ և վերամշակման գործարան: Նշված օղակներում կկազմակերպվի Սևանի իշխանի էնդեմիկ ենթատեսակների (գեղարքունի և ամառային իշխան) արտադրությունից մինչև իրացում ողջ գործընթացը:

Վերոնշյալ ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով կառավարության մեկ այլ որոշմամբ «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում «Սևան ակվա» ՓԲԸ-ին առանց մրցույթի, 3 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով կտրամադրվի 0.6445 հեկտար հողամաս: Ծրագրի շրջանակում «Սևան Ակվա»-ն ապրանքային ձկան արտադրությունն իրականացնելու է լճում տեղակայված տնտեսություններում, որոնք կտեղակայվեն Կարճաղբյուր համայնքի հարակից տարածքի ափից մոտ 3 կմ հեռավորության վրա:  Հետևաբար այդ գործընթացն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է տեղակայման վայրի ուղղությամբ` ափին, ունենալ համապատասխան տարածք` նախ լճում տեղակայվող տնտեսության հիմնման, ապա նաև սպասարկման, գրասենյակային և այլ ընթացիկ աշխատանքները կազմակերպելու համար:

Գործադիրն ընդունել է «Սևանա լճում էկոհամակարգերի վերականգնման նպատակով տնտեսական գործունեություն իրականացնելու մասին» որոշում, որով  առաջարկվում է սահմանել՝ Սևանա լճում տնտեսական գործունեություն կարող է իրականացվել  համալիր ծրագրի շրջանակում՝ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու միջոցով և ցանցավանդակային տնտեսությունների հիմնման միջոցով:

Գայլերի թվաքանակը կարգավորելու և բնության մեջ բնական էկոհամակարգերի խախտված էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու,  ընտանի կենդանիներին և մարդկանց հասցվող վնասը կանխարգելելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:  Որոշմամբ առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել նախկինում ընդունած որոշման այն ենթակետը, որով թույլատրվում էր որս իրականացնել ինքնաորս գործիքներով՝ թակարդներով, քանի որ դրանցով գայլերից բացի որսվում են նաև այլ կենդանիներ:

Այլ որոշումներ 

Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2016թ. պետբյուջեում և փոփոխություններ և լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշմամբ նախ  ՀՀ 2016թ. պետբյուջեում կատարվել է անվան ճշգրտում և բյուջեով նախատեսված գումարն ամբողջովին տրամադրվել «Զախար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան» մասնաճյուղին` «ՀՀ պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղի հիմնանորոգում» բառերը փոխարինելով «Հայաստանի  ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ մասնաճյուղ` «Զախար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան» բառերով: Որոշվել է նաև պետբյուջեում  շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածով հատկացված` 40080.0 հազ. դրամը վերաբաշխել` շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածով` 38080.0 հազ. դրամ և նախագծահետազոտական ծախսեր հոդվածով`  2000.0 հազ. դրամ: ՀՀ քաղաքաշինության նախարարությունը վարչապետի հանձնարարականով պատրաստել է շինարարական օբյեկտների նախագծերի մրցույթների վերաբերյալ տեղեկատվություն, որը ներկայացրել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը. «Ընդհանրապես պրոբլեմը բավական լուրջ է եղել, նախորդ տարիներին նախագծերի մրցութային գործրնթացը ձգվել է՝ ավարտվելով հիմնականում սեպտեմբեր ամսին։ Դրան հաջորդել է շինարարության գնման գործրնթացը, արդյունքում շինարարական կազմակերպությունները հայտնվել են բավական ծանր վիճակում՝ չհասցնելով մինչև տարեվերջ իրականացնել նախատեսված աշխատանքները։ Նախագծերը մինչև ապրիլի 1-ը ավարտելու Ձեր հանձնարարականի վերաբերյալ, պարոն վարչապետ, հայտնեմ, որ առաջին անգամ այս առումով բավական լուրջ աշխատանք է իրականացվել։ Այժմ քաղաքաշինության նախարարության 23 նախագծերից 19-ը ամբողջապես պատրաստ են։ Նախագծերից մեկը ապրիլի 30-ին պատրաստ կլինի։ Ե վս մեկ, ընդ որում, բավական բարդ նախագիծ, որի համար այս տարի շինարարության գումար նախատեսված չէ, պատրաստ կլինի մինչև հունիսի վերջ։ Ինչպես նաև կան երկու փոքրածավալ նախագծեր, որոնցից մեկը վերաբերում է Կառավարության թիվ 3 շենքը հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված համապատասխան միջոցներով հագեցնելուն։ Մենք սա իրականացնում ենք հենց այս խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ համատեղ։ Այսինքն փաստացի ես կարող եմ ասել, որ նախորդ տարիների համեմատ մրցութային գործընթացի իրականացումը մեզ մոտ կրճատվել է 4-5 ամսով, ինչը հ նարավորություն կտա շինարարության մասով մրցույթները հայտարարել մայիսի սկզբին։ Նույն վիճակը այս տարի նաև մարզպետարաններում է` նրանք էլ նախագծային աշխատանքները կավարտեն մայիսի սկզբին, ապա կհայտարարեն շինարարության մրցույթները»։

Գործադիրն հավանություն է տվել նաև «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի կատարման 2015 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին»  ՀՀ  օրենքի նախագծին: Մասնավորեցման ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները (օրենքների տեսքով) մշակվում են յուրաքանչյուր տարվա համար, որտեղ ներառվում է համապատասխան օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման և լուծարման գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագծին: Ըստ այդմ՝ հանձնարարվել  է   ՀՀ պետական կառավարման մարմիններին՝ մինչև ապրիլի 26-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվետվության վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները, իսկ  ֆինանսների նախարարին` այդ դիտողությունների և առաջարկությունների հիման վրա լրամշակված հաշվետվությունը մինչև  ապրիլի 29-ը ներկայացնել ՀՀ կառավարություն:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած ընտանիքներին իրենց կողմից զբաղեցրած սենյակները նվիրելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Առաջարկվում է փախստական 6 ընտանիքների կողմից զբաղեցրած սենյակները նվիրել փախստականներին ՝ որոշման մեջ փոփոխելով սենյակների նվիրառուներին:  

Կառավարությունը հաստատել է «Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում», «Ռազմագիտության կաբինետների վերականգնում» և «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար նախատեսված ծրագրերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում, հրատարակում և ձեռքբերում» ծրագրերի գծով ՀՀ 2016թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների օգտագործման ուղղությունները: Արդյունքում` տարրական  դասարանների աշակերտները կապահովվեն անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ, ավագ դպրոցները կհամալրվեն նոր դասագրքերով, ռազմագիտության կաբինետները կհամալրվեն նոր ուսումնական նյութերով, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները կապահովեն նախատեսված ծրագրերով, ձեռնարկներով, ուսումնական այլ նյութերով, ինչը կնպաստի սովորողների ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:  Հարցի հետ կապված վարչապետը մեկ անգամ ևս հորդորել է հնարավորինս բացառել մեկ անձից կատարվող գնումները և անցնելբանակցային եղանակով գնումների կատարման:

Գործադիրն ընդունել է «ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցները, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները և այլ մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովելու մասին» որոշում: Մարզագույքի բաշխման ժամանակ հաշվի են առնվում  վերանորոգված ու կառուցված մարզադպրոցներին մարզագույքի տրամադրման նպատակահարմարությունը, մարզադպրոցները մարզագույքով համալրելու համաչափության և մարզագույքի օգտագործման արդյունավետության անհրաժեշտությունը, մարզադպրոցների սահմանամերձ գոտիներում գտնվելու հանգամանքը,  մարզադպրոցի մարզիկների քանակ մարզական նվաճումները, մարզադպրոցում մարզագույքի պահպանման  պայմանները։

 

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun