Քարդաշյան-Ջեններների խորթ եղբայր. Քարդաշյաններն իմ ընտանիքը չեն
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Կոաչելա փառատոնը դեռ շարունակվում է, ու մինչ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը զվարճանում են Իսլանդիայում, Քենդալ ու Քայլի Ջեններներն էլ ուրախ ժամանակ են անցկացնում Քալիֆորնիայում՝ փառատոնի շրջանակներոմ:


Սակայն Քիմի քույրերից բացի փառատոնում պապարացիների ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաեւ Քորթնի Քարդաշյանի նախկին բոյֆրենդ Սքոթ Դիսիքը իր ընկերների՝ այդ թվում Քարդաշյան-Ջեններ գերդաստանի խորթ եղբայր Բրոդիի հետ (նա Բրյուս Ջենների ու դերասանուհի Լինդա Թոմփսոնի որդին է):

32-ամյա դերասանն ու մոդելը փառատոնում սիրալիր զրուցել են Քենդալի ու Քայլիի հետ, սակայն հետո, երբ նրա շրջապատից ինչ–որ մեկը նրան շնորհավորել է, որ քույրերը՝ Քենդալն ու Քայլին ու Քարդաշյանների ամբողջ գերդաստանը նման հաջողության են հասել բիզնեսում։ Բրոդին կոպիտ պատասխանել է.
«Գրողը տանի, նրանք իմ ընտանիքը չեն»։

Դրանից հետո Բրոդին փառատոնում զվարճանում էր իր ընկերուհու հետ՝ իրեն հեռու պահելով քույրերից: