Մանկապատանեկան մարզադպրոցները համալրվելու են նոր գույքով
SocietyՀՀ կառավարությունը մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին կապահովի գույքով: Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի ապրիլի 21-ի նիստում:
«Մարզագույքի բաշխման ժամանակ հաշվի են առնվում վերանորոգված ու կառուցված մարզադպրոցներին մարզագույքի տրամադրման նպատակահարմարությունը, մարզադպրոցները մարզագույքով համալրելու համաչափության և մարզագույքի օգտագործման արդյունավետության անհրաժեշտությունը, մարզադպրոցների սահմանամերձ գոտիներում գտնվելու հանգամանքը, մարզադպրոցի մարզիկների քանակը, մարզական նվաճումները, մարզադպրոցում մարզագույքի պահպանման պայմանները»,- կառավարության նիստում նշեց ՀՀ սպորտի և երիտասարդությանն հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: