Հին ու փորձված մեթոդով
BlogԱրմեն Զատիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ահա, թե ինչպես է ռեժիմը հեռու պահում ժողովրդին քաղաքական դաշտից և ընդհանրապես ակտիվանալուց
Պռախոդ է տալիս 0,1 տոկոսանոց վարկանիշ ունեցող, հերթով բոլորի ծոցը մտած, բոլոր պարերը պարած քաղաքական ավանտյուրիստներին: Բոլոր ԶԼՄ-ներում, մամուլի ակումբներում և այլուր, հայտնվում են ժողովրդի մոտ նողկանք առաջացնող նավթալինահոտ քյարթու դեքերը և խրտնեցնում, հեռու պահում մարդկանց պայքարի դաշտ վերադառնալուց:
Այս հին ու փորձված մեթոդը արդյունավետությամբ կկիրառվի այնքան ժամանակ, քանի դեռ նոր սերունդը չի ստեղծել իր ազգային առաջնորդների թիմը ու քաղաքական ասպարեզից չի վռնդել քաղաքական դաշտի տզրուկներին ...