Մի՞թե գայթակղիչ չէ հայացք նետել մարդկային սրտի ամենածածուկ գալարներին
BlogՀովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մի՞թե գայթակղիչ չէ հայացք նետել մարդկային սրտի ամենածածուկ գալարներին: Մի՞թե գայթակղիչ չէ թափանցել ուրիշի կյանք և այն զննել առանց գունազարդման, իր ողջ չքողարկված մերկության մեջ: Ինչ պատկերներ ասես, որ չես տեսնի...
Ծածկամտության երկու տեսակ գոյություն ունի՝ անուղղակի և ուղղակի ծածկամտություն: Ուղղակի ծածկամտությունը հիմարների ծածկամտությունն է, ինչը հանգեցնում է լռության, ժխտման, խոժոռված տեսքի, փակված դռների, իսկ ըստ էության՝ լիակատար անօգնականության: Անուղղակի ծածկամտությունը չի վախենում փաստերի բացահայտ հաստատումից...
ՕՆՈՐԵ ԴԸ ԴԱԼԶԱԿ