Թեստ. կնոջ շրթներկի գույնն ու բնավորությունը
LifestyleԿնոջ շրթներկի գույնը կարող է շատ բան պատմել նրա բնավորության մասին: Եվ այսպես...
Նուրբ վարդագույն
Ցանկանում եք մարդկանց աչքին քաղցրիկ աղջիկ երևալ, բայց պետք է խոստովանել, որ այս գույնը բոլորին չէ, որ սազում է: Եթե ցանկանում եք գրավել տղամարդկանց ուշադրությունը, ապա հենց վարդագույն շրթներկը ձեզ օգնության կգա:
Վառ վարդագույն
Եթե կնոջ շրթունքներին տեսնում եք այս գույնը, ապա զգուշացեք: Նա բացականչում է իր կանացիության մասին: Նման կինն ամեն գնով փորձելու է հնազանդեցնել տղամարդուն, և դա նրանց մոտ կստացվի:
Մուգ վարդագույն, սալորագույն
Այն վարդագույնի նման ընդգծում է կանացիությունը` հիշեցնելով մարդկանց, որ դուք պարզապես կին եք: Այն չեզոք և պահպանողական գույն է:
Նարնջագույն
Սա կրակի և ուժի գույնն է: Կամ կինը բացականչում է` «Անտարբեր մի անցեք» կամ ծիծաղում է ձեզ վրա: Փորձեք գուշակել: Ամեն դեպքում նման կնոջ հետ չեք ձանձրանա: Նրա հետ պետք է զգույշ լինել:
Վառ կարմիր
Եթե վառ կարմիր շրթներկ եք օգտագործում, ապա աչքի եք ընկնում ձեր ուժեղ բնավորությամբ: Ամեն կին չէ, որ կարող է իրեն թույլ տալ կարմիր շրթներկ քսել:
Գինեգույն
Շատ նրբագեղ է և էկզոտիկ: Այս կինն ագրեսիվ է, բայց ավելի շատ հակված է փոխզիջման: Նա սիրում է գաղտնիքներ, անսովոր է և խորհրդավոր:
Բալագույն
Եթե ցանկանում եք անփոխարինելի լինել, այս գույնը հիանալի է ձեզ համար:
Դարչնագույն
Այս կնոջ մեջ թաքնված է կիրքը, բայց այն վերահսկելի է: Նման գույնի շրթներկով կինը երբեք չի կորցնի իր գլուխը սիրո պատճառով:
Անգույն շրթներկ կամ փայլ
Այն կինը, որ մանրակրկիտ դիմահարդարում է արել, բայց դրա հետ մեկտեղ կարծես մոռացել է շրթներկ քսել, կարիք չունի ապացուցելու սեփական սեքսուալությունը: Հիմնականում նման կանայք անթերի ճաշակ ունեն: