Աստղերի արձագանքը Փրինսի մահվանը
LifestyleԵրեկ 57 տարեկանում մահացել է երգիչ Փրինսը: Նրա մարմինը գտել էին Մինեսոթայի նրա տանը: Հանրահայտ ամերիկացի երգչի մահը ցնցեց շատ աստղերի: Նրանք շարունակում են ցավակցություն հայտնել Փրինսի մահվան կապակցությամբ:
Մադոննան, Ռոուզ ՄաքԳոուենը, Ջասթին Թիմբերլեյքն ու այլ արտիստներ հուզիչ տողեր են գրել սոցցանցերի իրենց էջերում:

«Ես սիրում էի նրան: Աշխարհն էր սիրում նրան: Հիմա նա իր Հոր հետ է»,- գրել էր երգչուհի Չակա Խանը:
«Այսօր աղավնիները կարտասվեն մանուշակագույն արցունքներով» (ակնարկ Փրինսի Purple rain երգին), -գրել է դերասանուհի Ռոուզ Մաքգոուենը։

«Աստված իմ, Փրինս, ննջիր խաղաղությամբ»,- գրել է դերասանուհի Դեմի Լովատոն։
«Ես ցնցված եմ: Դա չի կարող ճիշտ լինել»,- Ջասթին Թիմբերլեյք։

«Նա փոխեց աշխարհը: Իսկական պիոներ էր: Ինչ մեծ կորուստ է: Ես դատակված եմ»,- գրել է Մադոննան:
«Եվ նրա հետ մեկտեղ աշխարհը կորցրեց մի քիչ կախարդանք»՝ Քեթի Փերի։
«Ես չեմ կարողանում հասկանալ: Աշխարհում երբեք չի հայտնվի քո նման երկրորդը»,- Էլայջա Վուդ։
Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլի 16-ին Փրինսին հիվանդանոց էին տեղափոխել: Նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, երբ նա վերադարռնում էր Ատլանտայից, որտեղ համերգ էր տվել: