Այսօր Քրիստինե Պեպելյանի ծննդյան օրն է (լուսանկարներ)
LifestyleShabat.am-ը գրում է.
Այսօր երգչուհի Քրիստինե Պեպելյանի ծննդյան օրն է: Չնայած կնոջ տարիքը չեն ասում, բայց նշենք, որ երգչուհին դառնում է 36 տարեկան:

Քրիստինե Պեպելյանը 1997 թվականին ավարտել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը։ 1997-2003 թթ. սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 2005 թվականին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը։


Աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում, վարել է «Կինկոմ» հաղորդումը, «Շանթ» հեռուստաընկերությունում` «Հայսուպերսթար 3» նախագիծը, «Արմենիա» հեռուստաընկերությունում` «Բարի լույս, հայեր» առավոտյան հաղորդաշարը:
2013 թվականին եղել է Հայաստանի ձայնը նախագծի երաժշտական մարզիչ։

Հյուրախաղերով և մենահամերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում: Թողարկել է 3 ձայնասկավառակ, 2 տեսասկավառակ, նկարահանել է 15 տեսահոլովակ:



