«Եվրատեսիլ-2016». Իվետա Մուկուչյանի երգը էքզիտ փոլի հնգյակում է
LifestyleԻվետա Մուկուչյանի Love Wave երգը հայտնվել է European song opening 2016 փառատոնի հնգյակում: Այդ փառատոնը համարվում է «Եվրատեսիլի» նախօրեին կազմակերպվող յուրօրինակ էքզիթ փոլ:
Ivona կայքը, վկայակոչելով inshe.tv-ն, հայտնում է, որ Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալայի «1944» երգը առաջին տեղն է զբաղեցրել փառատոնում:
Մրցույթում, որն այս տարի անցնում է Բերնում, 16 դատավորներից եւ Եվրոպայի խոշորագույն ձայնագրման ընկերություններից բաղկացած կոլեգիան 193 երգ է լսել:
Երգի մրցույթի կանոններով, մասնակցում են ոչ միայն ազգային մրցույթներում հաղթած՝ այլեւ եզրափակիչ փուլ հասած երգերը:
Առաջին հնգյակում են նաեւ Մեծ Բրիտանիայի ազգային մրցույթում հաղթած Joe & Jake-ի You’re Not Alone երգը, Հայաստանից՝ Իվետա Մուկուչյանի Love Wave, Մոլդովայից՝ Լիդիա Իսակի Falling Stars-ն ու Իտալիայից Ֆրանչեսկա Միքյելինի No Degree of Separation երգերը: