«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երևանյան համաժողովը կլուսաբանեն 70-ից ավել արտասահմանյան լրատվամիջոցներ
SocietyՄիջազգայի մամուլը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Երևանում անցկացվելիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի նկատմամբ: Ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
«Գլոբալ ֆորումը լուսաբանելու համար 70-ից ավել արտասահմանյան լրատվամիջոցներ են հավատարմագրվել: Ինչպես միշտ ստեղծված են բոլոր պայմանները լրատվամիջոցների համար՝ կլինի մամուլի կենտրոն, հնարավորություն պատշաճ լուսաբանում իրականացնելու համար»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելու է ֆորումի բացման արարողությունը:
Սարգսյանը նշեց, որ այնուհետև բաց արբանյակային ազդանշանով հնարավոր կլինի ստանալ ողջ ֆորումի ընթացքն ուղիղ եթերում և ներկայացնել հեռուստադիտողներին կամ կայքերի ընթերցողներին: