Մենք այն փրկվածների ժառանգներն ենք, ում պապերի ու տատերի ծնողները կարողացան դուրս պրծնել Մեծ եղեռնից. Արմեն Մարգարյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի հետ զրույցում դերասան Արմեն Մարգարյանը ապրիլի 24-ին ընդառաջ՝ պատմել է իր արմատների մասին:
Նրա նախնիները եղել են Կարսից, ովքեր 1915-ին կարողացել են փրկվել ու շարունակել իրենց գերդաստանը Արեւելյան Հայաստանում.
«Պապերս եւ տատերիս ծնողները Արեւմտյան Հայաստանի Կարս քաղաքից են ու Հայոց ցեղասպանության տարիներին նրանք էլ շատերի նման զրկանքներ են կրել՝ կորցնելով հարազատներին, տուն-տեղ, ունեցվածք… Պապիս պատմելով՝ իր պապ Մարգար աղան մեծ կարողությունների ու հողատարածքների տեր մարդ է եղել, նա ամեն ամառ իր ոսկիները փռել է դրսում, որպեսզի արեւ տեսնեն, իսկ հետո կրկին պահել հողի տակ փորված թաքստոցում, որոնք այդպես էլ մնացել են հողի տակ: Այո, մենք այն փրկվածների ժառանգներն ենք, ում պապերի ու տատերի ծնողները կարողացան դուրս պրծնել Մեծ եղեռնից, այդ մղձավանջից ու հաստատվել Արեւելյան Հայաստանում: Մերոնք հաստատվել են Երեւանում, պապիս հորեղբայրը «Ազգային ազատագրական շարժումից» շատերին հայտնի հայդուկ Զուլումանթն է՝ Զուլումը: Նրա մասին շատ ավելի մանրամասն գրված է «Մեզ բահ տվեք» փաստագրական վեպում, որը նվիրված է Գեւորգ Չաուշին: Այնպես որ, ես իմ ներսում կրում եմ այդ ողբերգության ցավալի կնիքը»,- պատմեց Արմեն Մարգարյանը:
Շարունակությունը` այստեղ: