Գիտնականները պարզել են, թե ինչու են բոլոր տարիքի մարդիկ պաղպաղակ սիրում
Lifestylenews.am-ը գրում է.
Գիտե՞ք, թե ինչու է ցանկացած տարիքում դժվար հրաժարվել պաղպաղակից կամ կեքսից: Հետազոտողները կարծում են, որ զանգվածային լրատվության միջոցները կարեւոր դեր են կատարում սննդի տարբեր տեսակների հանդեպ երեխաների վերաբերմունքի վա ազդելու հարցում:
Ըստ Planet-today-ի, այն ամենը, ինչի մասին մարդիկ կարդում են մանկության տարիներին, պահպանում է ազդեցությունը հետագա տարիների սովորույթների վրա:
«Փոքրիկները սննդի օգտակարության մասին սեփական կարծիքը չունեն, մինչեւ զանգվածային լրատվության միջոցները՝ հեռուստատեսությունը եւ գրքերը, նրանց չեն ասում, թե ինչը պետք է նրանց դուր գա, ինչը՝ ոչ»,- գրել է elle.com-ը:
Երբ սննդարար նյութերով աղքատ մթերքի մասին խոսում են ոչ միայն հաճախ, այլ նաեւ դրական, երեխաների մոտ տպավորություն է ստեղծվում, որ դրանք իսկապես օգտակար եւ ցանկալի են:
Ըստ New York Magazine-ի, քանի որ հեռուստատեսությունից հետո գրքերն ամենատարածված տեղեկատվության աղբյուրն են երեխաների համար, գիտնականներն ուսումնասիրել են նրանց համար նախատեսված հարյուրավոր ֆանտաստիկ եւ գիտահանրամատչելի գրքեր՝ հասկանալու համար, թե որքան հաճախ է դրանցում խոսվում ուտելիքի մասին:
Մանկական գրքերում հաճախ է առանձնանում պաղպաղակը, քանի որ այն, որպես կանոն, առաջարկվում է որպես հյուրասիրություն՝ որեւէ իրադարձություն նշելու, ինքնազգացողությունը լավացնելու կամ երջանիկ ավարտը նշանավորելու համար: