48-ամյա Ջուլիա Ռոբերթսը հղի՞ է
Lifestylestyle.news.am-ը գրում է.
48-ամյա հոլիվուդյան աստղ Ջուլիա Ռոբերթսը հղի է չորրորդ անգամ, գրում է Hollywood Life-ը:
Հանրահայտ դերասանուհին իր հղիության պատճառով կարող է հաշտվել իր ամուսնու՝ 47 ամյա Դեն Մոդերի հետ:
«Ջուլիա Ռոբերթսը հղի է ու իր չորրորդ երեխային է սպասում: Նույնիսկ իր ամենահամարձակ երազանքներում Ջուլիան չէր կարող պատկերացնել, որ կհղիանա 48 տարեկանում: Ակնհայտ է, որ սա իր եւ Դեննի ամուսնությունը փրկելու նախանշան է»,- հայտնել է Ռոբերթսին մոտ կանգնած աղբյուրը:
Նշենք, որ Ջուլիա Ռոբերթսն ու նրա ամուսինը՝ Դենիել Մոդերան, երեք երեխա ունեն՝ 11 ամյա երկվորյակներ Հեյզելն ու Ֆիննեսը եւ 8-ամյա Հենրին:
- See more at: http://style.news.am/arm/news/30883/48-amya-julia-robertsy-hxi-e.html#sthash.nxDi8SUj.dpuf