Նախագահ Սերժ Սարգսյանը հիացմունք է հայտնել «Ավրորա» մրցանակի հավակնորդներին
SocietyՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հիացմունք է հայտնել «Ավրորա» մրցանակաբաշխության հավակնորդներին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայ ժողովուրդը երախտագիտության ուղերձ հղեց ամբողջ աշխարհին: Մեկնարկեցին «100 կյանք» նախաձեռնությունն ու «Ավրորա» մրցանակաբաշխությունը: Ձեր բոլոր պատմություններն էլ շատ հուզիչ են, միևնույն ժամանակ՝ ոգեշնչող ու քաջալերող: Շնորհակալ եմ նախաձեռնության հիմնադիրներ Վարդան Գրիգորյանին, Նուբար Աբեյանին և Ռուբեն Վարդանյանին, մրցանակաբաշխության հիմնադիրներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել այս կարևոր նախաձեռնության կյանքի կոչմանը: Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք և մաղթում, որ գալիք սերունդներին միայն գրքերը պատմեն մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը :
Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը, որը հիմնականում կենտրոնացված կլինիցեղասպանություն վերապրած կենդանի անձանց և փախստականների խնդիրների վրա: Գլոբալ ֆորումն ունենալու է 4 հիմնական բաժիններ:Այնուհետև տեղի կունենան նիստեր, իսկ յուրաքանչյուր նիստի ավարտին կլինի հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցները կկարողանանիրենց հուզող հարցեըը տալ զեկուցողներին: Մասնակիցների ելույթները նախատեսված են փակման բաժնում: Գլոբալ ֆորումը լուսաբանելու համարհավատարմագրվել են ավելի քան 70 արտասահմանյան լրատվամիջոց:
The Aurora Prize for Awakening Humanity «Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանիևւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկն է, որով նրանք փորձում են ձևավորել մարդասիրական համաշխարհային նոր շարժում։ «Ավրորա»մրցանակը շնորհվում է Հ այոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայժողովրդին: Մրցանակին կարող է առաջադրվել մարդասիրական բացառիկ քայլեր կատարած յուրաքանչյուր մարդ կամ մարդիկ։ Դափնեկիրըճանաչման է արժանանում անձնվիրաբար և բացառիկ ջանքերով մարդկանց օգնելու համար՝ անտեսելով սեփական առողջությանն ուազատությանն սպառնացող իրական վտանգները։
Ապրիլի 24-ին Երևանում կայանալիք արարողությանը Ընտրող հանձնաժողովի համանախագահ, ճանաչված դերասան եւ ռեժիսոր Ջորջ Քլունին հաղթողին կհանձնի անդրանիկ «Ավրորա» մրցանակը։ Քլունին իր կարիերայի ընթացքում հիմնել և աջակցել է բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների։