Սթիվեն Լաքերթն ԻՊ-ի գործողությունները համեմատում է Հայոց ցեղասպանության ընթացքում կատարվածի հետ
SocietyՀոլոքոստիուսումնասիրության Լևինի անվան ինստիտուտիծրագրերի ավագ կուրատոր դոկտոր Սթիվեն Լաքերթն«Իսլամական պետության» գործողությունները համեմատում է Հայոց ցեղասպանության ընթացքում կատարվածի հետ:Այս մասին նա նշեց ապրիլի 23-ին 100 Aurora Dialogues քննարկումների ընթացքում:
«Իսլամական պետությունը ցեղասպանություն է իրականացրել: Երբ ուսումնասիրում եմ Իրաքի իրավիճակը, տեսնում եմ նույնանման իրավիճակներ Հայոց ցեղասպանության հետ համեմատելիս: Իրաքում ԻՊ-ն օգտագործում է նույն մեթոդները: Իշխանությունները պետք է կանխեն փոքրամասնությունների բնաջնջումը»,-նշեց նա:
Սթիվեն Լաքերթի խոսքով`չափազանց կարևոր է , որ ճգնաժամերի մասին տեղեկությունները հասցվեն լայն հանրությանը: Նա շեշտում է, որ երբ կարդում է ամենատարբեր զեկույցները, հասկանում է, որ դրանք գրված չեն լայն հասարակության համար:
Ապրիլի 23-ին 100 LIVES եւ «Ավրորա» մրցանակնախաձեռնությունը անցկացնում են Aurora Dialoguesքննարկումները՝ աշխարհի առաջատար գիտնականների, բարերարների, մեդիա- փորձագետների եւ մարդասիրության ոլորտի առաջատարներիմասնակցությամբ: Այն մասնագիտական քննարկումների շարք է՝ նվիրված մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ումարտահրավերներին աշխարհում։ Ելույթների, քննարկումների եւ հարցուպատասխանի միջոցով՝ Aurora Dialogues-ը նպատակ ունի սկիզբ դնելհանրային քննարկումների, որոնք կանդրադառնան անցյալից դասեր քաղելու, ներկայում գործելու եւ ավելի լավ ապագա ձեւավորելուկարեւորությանը։ Քննարկվում են մարդասիրական ոլորտի հիմնախնդիրների ներկա վիճակը, փախստականների համաշխարհային ճգնաժամը,մարդասիրության գործում կանանց դերը եւ հումանիտար ճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հարցում զանգվածայինլրատվության հնարավորությունները։