Հունաստանի և Կիպրոսի ներկայացուցիչները Ադրբեջանի քաղաքականությունը որակում են որպես ցեղասպանական
Society: Հունաստան-Հայաստանբարեկամական խմբի փոխնախագահ ԱնտոնիոսԲալոմենակիսը և ԵԱՀԿ ԽՎ Կիպրոսի պատվիրակությանղեկավար Սոֆոքլիս Ֆիթիսը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված ազատամարտիկների հիշատակին: Հյուրերն ապրիլի սկզբին Ադրբեջանի իրականացրած վայրագությունները որակեցին իբրև ահաբեկչություն և նշեցին, որ Ադրբեջանը վարում է ցեղասպանական քաղաքականություն:
Բալոմենակիսը ասաց, որ Հայաստանը անցել է դժվար քաղաքական ուղի՝ պատերազմների և արյունահեղության միջով, տվել է շատ զոհեր, և տեսնելով զոհված հրամանատարների գերեզմանները, դա ակնհայտ է դառնում: Նրա կարծիքով՝ սա գերտերությունների վարած քաղաքականության արդյունքն է. մեծ տերությունները միշտ պարտադրում են իրենց ուզածը փոքր պետություններին, դրանց շարքում է նաև Թուրքիան: «Մենք դատապարտում ենք յուրաքանչյուր ծայրահեղականդրսևորում, ու մեթոդաբանություն, որը ոտնահարում է միջազգային իրավունքը»,- շեշտեց Բալոմենակիսը: Նա հավելեց, որ«Իսլամական պետության» գործելաոճը ամենաբարբարոսականն է, հետևաբար, յուրաքանչյուր պետություն, որը սատարում է ԻՊ-ին, ինքն է բարբարոս:
Ֆիթիսն ասում է, որ բոլոր միջոցառումներին ու համաժողովներին մասնակցելիս Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը համագործակցում են, քանի որ ունեն ընդհանուր պատմություն և ընդհանուր թշնամի՝ Թուրքիան:
«Թուրքիայի և իր նման երկրների գործելաոճի էությունը բռնությունն է, և միջազգային հանրությունը պետք է պատժամիջոցներ կիրառի նրանց նկատմամբ: Եթե դա չի հաջողվում, ապա մեր պետությունները պետք է միասնական ուժերով այլևս թույլ չտան նոր ոտնձգություններ մեր երկրների նկատմամբ»,- ընդգծեց Ֆիթիսը: Կիպրոսը պաշտոնական հայտարարություն է տարածել և դատապարտել Ադրբեջանին՝ կոչ անելով միջազգային հանրությանը, ԵՄ-ին ու ՄԱԿ-ին կարգավորել այդ հարցը՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները: