Ժխտողականության նկատմամբ ճնշումն անհրաժեշտ է. Բուայեի և Ժուանոնի հոդվածը
SocietyԺխտողականության նկատմամբ ճնշումը լեգիտիմ և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում, քանի որ այն սպառնալիք է հասարակական կարգի նկատմամբ, ուղեկցվում է ատելության և բռնության գաղափարների տարածմամբ: Այս մասին ֆրանսիական The Huffington Post-ում հրապարակված հոդվածում նշու մ են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն և հայտնի փաստաբան Բեռնար Ժուանոն:
«Ցեղասպանությունների վերաբերյալ բանավեճեր վարելու ազատությունը չի կարող վերածվել «սկզբունքային ժխտման» կամ «համակարգային վիճարկման»… Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագծի անհրաժեշտությունն ակնհայտ է այն պահին, երբ Իսլամական պետությունը սպառնում է համակարգային կերպով ֆիզիկապես ոչնչացնել կամայական չափանիշով ընտրված մարդկանց խմբերի»,- նշում են հեղինակները:
Բուայեն և Ժուանոն նաև վկայակոչել են ցեղասպանությունների ժխտմանն առնչվող մի շարք իրավական ասպեկտներ՝ նշելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը Փերինչեքի գործով և «Բուայեի օրինագծի» վերաբերյալ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի վճիռը, և եզրահանգել. «Դատավորների ժամանակն ավարտվել է, հիմա ժամանակն օրենսդիրներինն է»: