Ֆիլիպ Կալտենբախը Ստամբուլի հայկական եկեղեցում ներկա է գտնվել Ցեղասպանությանը նվիրված պատարագին
SocietyՖրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախը ներկա է գտնվել Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված պատարագին և հիշատակի արարողությանը: Կալտենբախը թվիթերյան իր էջում հրապարակել է լուսանկարներ արարողությունից և գրել. «Հուզիչ արարողություն Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին ե կեղեցում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ»,- գրել է Կալտենբախը:
Ցեղասպանության տարելիցի օրը հայկական եկեղեցում անցկացվող միջոցառմանը ներկա են եղել մեջլիսի հայ պատգամավորներ Գարո Փայլանը, Սելինա Դողանը, Մարգար Եսայանը:Պատարագն անց է կացրել Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: