Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ են կայացել իրանահայ համայնքում
SocietyՀայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը նոր, առանցքային շեշտադրմամբ ոգեկոչվեց իրանահայ համայնքում: «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ալիք» օրաթերթին, հայտնում է, որ իրանահայ համայնքում Արցախյան վերջին իրադարձությունների լույսի ներքո պահանջատիրական ոգին առավել համախմբված ու միասնական դառնալու հրամայական էր:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ ապրիլի 23-ի երեկոյան Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցին և եկեղեցուն կից տարածքը մարդաշատ է եղել: Նախ տեղի ունեցել հոգեհանգստյան արարողություն 1.5 միլիոն անմեղ նահատակների հոգիների խաղաղության համար, որին հետևել է ծաղիկների մատուցման արարողությունը:
Ավելի ուշ արդեն առաջնորդարանի շրջակայքում տեղի է ունեցել երիտասարդական բողոքի ցույց:
Ապրիլի 24-ի առավոտյան Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի ձեռամբ մատուցվելու է սուրբ պատարագ, պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում տեղի է ունեցել նաև բողոքի ցույց:
Ապրիլի 24-ի երեկոյան Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության «Սասունցի Դավիթ» սրահում մեկնարկել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում: