Վրացական Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը անդրադարձել է «Ավրորա» մրցանակաբաշխությանը
BlogԱրտյուշ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վրացական Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը, որը Սաակաշվիլու և նրա կուսակցության գլխավոր խոսափողն է, անդրադարձել է «Ավրորա» մրցանակաբաշխությանը: Ինչպես գիտենք, «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարեթ Բարանկիցեն կստանա 100 հազար դոլար, ինչպես նաև 1 միլոն դոլար կբաշխվի նրա ընտրած երեք բարեգործական կազմակերպությունների միջև:
Եվ այսպես, ուշադրություն, ըստ վերոնշյալ հեռուստաընկերության, Ջորջ Քլունին, փաստորեն, Հայաստանին փոխանցել է 1 միլիոն դոլար՝ որպես օգնություն: Վերջ: Ոչ այս կողմ, ոչ այն կողմ: