Բեյոնսեի և Jay-Z-ի հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ
LifestyleԲեյոնսեն թողարկել է իր նոր` Lemonade ալբոմը։ Երգչուհու նոր երգերի հիմնական տարբերությունը տեքստերն են։ Բեյոնսեն երգերի մեջ բաց տեքստով ասում է, որ իր և Jay-Z-ի հարաբերությունները այնքան էլ հարթ չեն, ինչպես թվում է, քանի որ նա նաև ստիպված էր հաղթահարել ամուսնու դավաճանությունը։
Լուրերը, որ Բեյոնսեն և Jay-Z-ը ամուսնալուծվելու եզրին են, վաղուց են շրջում։ Jay-Z-ին վերագրում էին սիրավեպ Ռիհանայի հետ։ Ո՞ւմ հետ է դավաճանել Jay-Z-ը Բեյոնսեին հայտնի չէ, սակայն այն, որ նման բան եղել է, կասկածի տեղիք չի տալիս։ Ներկայացնում ենք Բեյոնսեի նոր երգերից հատվածներ, որոնք վկայում են, որ Բեյոնսեն ստիպված է եղել շատ բան հաղթահարել։
Hold Up երգ
Խայտառակություն է, որ դու թույլ տվեցիր նման սերը անհետանար։
Hold Up երգ
Մի՞թե դու չես տեսնում, որ չի կարելի նման կերպ վարվել կնոջ հետ։
Hold Up երգ
Ո՞րն է ավելի վատ, խանդե՞լ թե խելագարվել. Ես նախընտրում եմ խելագարվել։
Don't Hurt Yourself երգ
Սա վերջին նախազգուշացումն է։ Դու չգիտես, որ ինձ հետ դու սկսեցիր իսկապես ապրել։ Եթե նման բան նորից կրկնվի, դու կկորցնես քո կնոջը։
Sorry երգ
Ես փոշմանում եմ, որ այն ժամանակ կրեցի ամուսնական մատանին։
Daddy Lessons երգ
Հայրս զգուշացնում էր ինձ քո նմանների մասին։ Նա ասում էր, որ քո համար ես ընդամենը խաղալիք եմ լինելու։
Love Drought երգ
Ես միշտ ուշադիր և հավատարիմ եմ եղել քեզ, ուշադրություն եմ դարձրել բոլոր դետալներին։ Այդ դեպքում ի՞նչն եմ ես սխալ արել։
Don't Hurt Yourself երգ
Ես զգում եմ ուրիշի օծանելիքի բույրը քո Louis Vuitton-ի վրա։ Այդ ամենից ես հոգնել եմ։