Հայաստանում դոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել են
EconomicsՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը ապրիլի 25-ին կազմել է 479.07 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.06 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 539.19 դրամ՝ նվազելով 1.12 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 691.39 դրամ է՝ աճելով 3.69 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքն ապրիլի 25-ին կազմել է 7.21 դրամ, նվազումը կազմել է 0.02 դրամ: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 264.77 դրամ, ոսկի՝ 19,149.1 դրամ, պլատին՝ 15,833.73դրամ։