Ի՞նչը կարող էր լինել քիչ առաջ տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի պատճառը. Armlur.am (լուսանկարներ, տեսանյութ)
SocietyArmlur.am-ը գրում է.
22:00-ից 22:10 ընկած ժամանակահատվածում Հալաբյան փողոցի վրա պայթած ավտոբուսի պատճառը լայնորեն քննարկվում է այս պահին: ArmLur.am-ը դեռ պաշտոնապես չի կարողանում ճշտել, թե որն է պաթյունի իրական պատճառը:
Մեզ հաջողվեց Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից և մի շարք փորձագետներից ճշտել, որ պայթած ավտոբուսը Բոգդան մակնիշի է, որը գազով չի աշխատում: Ավտոբուսի ներսում գազաբալոն չի եղել, իսկ թե ինչու պետք է պայթեր դիզվառելիքով աշխատող հասարակական այդ տրանսպորը կփորձենք պարզել ավելի ուշ: Հիշեցնենք, որ 22:00-ի սահմաններում Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում ավտոբուսի պայթյուն է տեղի ունեցել:
Պայթյունը տեղի էր ունեցել 63 համարի ավտոբուսում: Նախնական տեղեկություններով արդեն 3 զոհ կա: Նշենք, որ մահացածներից մեկն ավտոբուսի վարորդն էր: Տեղեկացնենք նաև, որ այս պահի դրությամբ 7 վիրավոր կա: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: