50 Cent-ը գտել է իր երրորդ որդուն
LifestyleՀանրահայտ ռեփեր 50 Cent գտել է իր երեխային, որի գոյության մասին նույնիսկ չէր կասկածում
Այդ մասին հայտնել է հենց ինքը՝ 40-ամյա երաժիշտն իր Instagram –ում.
Դեւիան անունով 10-ամյա տղան ու ռեփերը առաջին անգամ տեսել են իրար Նյու Յորքում ֆանատների հետ 50 Cent–ի հանդիպման ժամանակ։
Իսկ հիմա ռեփերը փորձում է լրացնել կորցրած տարիներն ու ակտիվ մասնակցում է տղայի կյանքին: Ընդ որում առայժմ հայտնի չէ ոչ տղայի մոր անունը, ոչ էլ այն, թե ինչպես են նրանք ծանոթացել:

Ռեփերը նաեւ Instagram-ում հրապարակել է մի լուսանկար, որի վրա պատկերված է Դեւիանի առաջադիմությունը դպրոցում։
«Իմ կյանքը լի է անակնկալներով: Այս փոքրիկ տղան իմ որդին է ՝ Դեւիանը»,- գրել է երաժիշտը լուսանկարի տակ: