Էդուարդ Շարմազանովը ցավակցություն հայտնեց
SocietyԱյսօր հերթական քառօրյա նիստերի աշխատանքները սկսելուց առաջ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով երկու կարևոր իրադարձությունների՝ երեկ գիշեր Երևան քաղաքի Հալաբյան փողոցում տեղի ունեցած 63 համարի ավտոբուսի պայթյունին և ԼՂ-ում հակառակորդի կրակոցից զոհված երկու զինծառայողների ողբերգական դեպքերին, նշեց. «Երեկ երեկոյան մեր մայրաքաղաքում տեղի է ունեցել դժբախտ պատահար. Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեր երկու քաղաքացիները զոհվել են: Ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,-ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, թե կապի մեջ է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ: «Նա տեղեկացրել է, որ վիրավորում ստացած անձանց մոտ առկա է դրական դինամիկա»,- ասաց նա:
Անդրադարձ կատարելով նաև գիշերը սահմանին տեղի ունեցած իրադարձություններին՝ ԱԺ փոխնախագահը ցավակցություն հայտնեց նաև զոհված զինվորների ընտանիքներին: