Երևանի քաղաքապետարանը կաջակցի Հալաբյանում ավտոբուսի պայթյունից վնասներ կրած բնակիչներին
SocietyԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ապրիլի 26-ին Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է սեղմ ժամկետում ուսումնասիրել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հարակից բազմաբնակարան շենքերի բնակիչների բնակարաններին հասցված վնասի չափը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական ֆեսյբուքյան էջ:
Ըստ անհրաժեշտության` Երևանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում համապատասխան աջակցություն կցուցաբերի վնասներ կրած բնակիչներին: