Պետք է ազատվել «պառազիտներից»
BlogԱրման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր լրագրողները գնացել էին Գառնիկ Իսագուլյանի ասուլիսին՝ Ղարաբաղից «թարմ լուրերի» սպասումով՝ հաշվի առնելով, որ Իսագուլյանը ԼՂՀ ներկայացուցչությունում խորհրդատու է, սակայն վերջում պարզվեց, որ Իսագուլյանի անձնական կյանքի սխրագործությունների «պրեզենտացիային» են ներկայացել:
Իսագուլյանի ամբողջ ասելիքն ուղղված է եղել նրան, որ Բակո Սահակյանն իրեն մեկումեջ ընդունում է՝ խորհուրդ հարցնում, իսկ իր շփումների աշխարհագրությունը մեծ է:
«Այդ օրերին (նկատի ունի 4-օրյա պատերազմի) ԼՂՀ իշխանությունները շատ ինտենսիվորեն են աշխատել, ժամանակ է եղել, որ Բ. Սահակյանը Գ. Իսագուլյանին ընդունել է գիշերվա 2-ին»,- մեջբերում եմ կայքերից մեկի հրապարակումը:
Ողբամ քեզ… Իսագուլով, աչքիս «կռիշիդ» փնտրտուքն այդքան էլ սահուն չի ընթանում: