Պետերի «խորհրդավոր ընթրիքն» ու հրդեհվող անտառները
BlogԱնահիտ Ամատունին ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանում բոլոր խնդիրները գալիս են հիմնականում նրանից, որ պետական աշխատանքի վերաբերյալ պատկերացումները մարդկանց մոտ ասոցացվում են կոռուպցիայի ու անգործության հետ:
Հանրային դաշտում հաճախ ենք «հանդիպում» պետական ապարատներում բառիս բուն ոչինչ չանող չինովնիկների: Այս կամ այն կառույցում տարբեր օղակների անհետևողական աշխատանքն ու անգործությունն էլ իր հերթին վտանգավոր հետևանքներ կարող է առաջացնել ոչ միայն այդ կառույցի, այլ ամբողջ համակարգի համար:
Ճիշտ է, նախորդ տարիների հետ համեմատ, այսօր որոշ չափով դրական տեղաշարժեր են նկատվում այս հարցում, սակայն խնդիրը գլոբալ առումով մնացել է նույն տեղում:
Ապրիլի 24-ին էլ Եղեգնուտի անտառնտեսության տարածքում հրդեհ էր բռնկվել: 911-ի օպերատորը զանգահարել է անտառտնտեսության տնօրենին հրդեհի բռնկման վերաբերյալ ահազանգի մասին տեղեկացնելու: Վերջինս հայտնել է, որ այդ հարցով ավելի ուշ կզբաղվի, «պետերով հաց են ուտում»: Երբ 21 ամյա օպերատոր աղջիկը քիչ անց նորից է զանգահարել տնօրենին՝ անպատվել են այս աղջկան, հայհոյել, ասել, որ իրենց հետ գործ չունի և «շատ է իր վրա բան վերցնում»:
Ինչպե՞ս կարելի է նման փնթի պահվածք ցուցաբերել: Ուրեմն տեսեք, մի տեղ անտառն է վառվում, իսկ «պետերը նստած հաց են ուտում» ու մեծ հաշվով ընդհանրապես չի էլ հետաքրքրում: Էտ «խորհրդավոր ընթրիքի» մասնակիցներից յուրաքանչյուրն ունի որոշակի պատասխանատվություն նման հարցերի դեպքում:
Եղեգնուտի անտառնտեսության տնօրենին հարկավոր է նախ և առաջ պատասխանատվության ենթարկել օպերատորի հետ անհարգալից խոսելու վիրավորելու և հայհոյելու համար: Հետո նոր՝ դուրս շպրտել կառւյցից կարևոր հարցերի նկատմամբ անուշադևրության ու անհետևողական աշխատանքի համար:
Վերջ ի վերջո հարցը մեքենայի «խադավոյին» չի վերաբերվում, այլ անտառներին, ի՞նչ է նշանակում «պետերով հաց ենք ուտում»:
Պետք է վերացնել էս բառդակն ու սրանց նմաններին իրենց վերադասների ու պետերի հետ ուղարկել համապատասխան վայրեր: Այստեղ են ասել, մեկի թևերն է պոկվում, էն մյուսն ասում է տուր տամ շներիս: