Շվեյցարիայում Ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ է մատուցվել
SocietyԺնևի Սուրբ Հակոբ եկեղեցում ապրիլի 24-ին մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ, որից հետո տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության խաչքար-հուշակոթողի մոտ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ելույթով հանդես եկան Հայ Առաքելական եկեղեցու Շվեյցարիայի Հայոց Թեմի տեղապահ Գուսան Վարդապետ Ալճանյանը, Շվեյցարահայ միության նախագահ Նժդեհ Խաչատուրյանը և Շվեյցարիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ:
Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառւոմների շրջանակում Ժնեւի հայկական կենտրոնում ցուցադրվեց «Գարեգին Նժդեհ» ֆիլմը։