Յունիբանկը ներդրողների համար գործարկել է նոր կայք
EconomicsՅունիբանկը ստեղծել է corp.unibank.am կայքը հատուկ իր բաժնետերերի և ներդրողների համար: Կայքում ներկայացված է համալիր տեղեկատվություն, որը հնարավորություն կտա ամբողջական պատկերացում կազմել բանկի ֆինանսական գործունեության, զարգացման ռազմավարության, թողարկված բաժնետոմսերի գնի մասին և ըտս այդմ կշռադատված որոշում ընդունել հետագա ներդրումների մասին:
Կայքում կարելի է ծանոթանալ բանկի ֆինանսական արդյունքների, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների, գործունեության հիմնական ուղղությունների և բանկային համակարգում զբաղեցրած դիրքերի մասին:
Յունիբանկը օպերատիվ կերպով տեղեկացնում է իր գործունեության նշանակալի իրադարձությունների մասին ևհրապարակում էական փաստեր, որոնք կարող են ազդեցություն ունենալ բանկի բաժնետոմսերի գնի վրա: Կանոնավորթարմացվում է բանկի պաշտոնական հայտարարությունների և նորությունների էջը:
Յունիբանկն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում բաժնետերերի և ներդրողների հետ հետադարձ կապի ապահովմանը և առաջարկում հարցերի և առաջարկությունների դեպքում դիմել բանկի Ներդրողների հետ հարաբերությունների վարչություն` [email protected]
; (+374 10) 59 22 36:
Յունիբանկն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով և դրանք ցուցակեց NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի B հարթակում: Յունիբանկի ազատ շրջանառվող բաժնետոմսերի մասնաբաժինը կազմում է ոչ պակաս քան 10%:
Յունիբանկի սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ և 54 պրոմո կետ: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդ: