Yerevan, 02.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բանակցային գործընթացի հեռանկարները կապված են Արցախի դեմ Ադրբեջանի գործողությունների հետևանքների վերացման հետ. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատասխանել է ԱԺ պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ, լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված խնդիրներին։

Ներկայացնում ենք պատգամավորների հարցերը և պատասխանները, որոնց տեքստը տրամադրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը։

«Սամվել Ֆարմանյան. Հարգելի կառավարություն, հարգելի գործընկերներ, անկեղծ ասած՝ ես ակնկալում էի, որ այսօրվա հարցուպատասխանի հիմնական թեման լինելու էին արցախյան ճակատում ստեղծված իրավիճակը և ընթացող զարգացումները, որովհետև ավելի կարևոր հարց այս պահին իսկապես չկա: Ցանկանում եմ հարցս ուղղել կառավարությանը, հավանաբար, արտաքին գործերի նախարար հարգարժան պարոն Նալբանդյանին: Պարոն Նալբանդյան, ինչպիսի՞ն են խաղաղության հեռանկարները: Մենք ծանոթ ենք հնչած պաշտոնական հայտարարություններին, դիվանագիտական ոլորտում տեղի ունեցող զարգացումներին, Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ապակառուցողական քայլերին: Այդուհանդերձ, սահմանի ողջ երկայնքով հակառակորդը շարունակում է կրակել՝ ծանր զինտեխնիկայի օգտագործմամբ: Առաջին հարցը, որ հուզում է ցանկացած քաղաքացու, հետևյալն է. ինչպիսի՞ն են խաղաղության հեռանկարները, կա՞ արդյոք բանակցային գործընթացով ներկայումս, այս օրերին որևէ հեռանկար՝ հակառակորդին ստիպելու չկրակել սահմանի ողջ երկայնքով, շփման գծի երկայնքով և վերադառնալ բանակցային գործընթացին: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Շնորհակալություն Ձեր հարցի համար, պարոն Ֆարմանյան:

Դուք խոսում եք բանակցային գործընթացի հեռանկարների մասին: Այդ հեռանկարները կապված են առաջին հերթին նրա հետ, որ վերացվեն այն հետևանքները, որոնք ստեղծվեցին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ, լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով:

Հենց այդ մասին է հայտարարել Հանրապետության Նախագահն իր վերջին հայտարարությունների և հարցազրույցների մեջ: Իհարկե, այսօր միջազգային հանրության և, առաջին հերթին, եռանախագահող երկրների՝ Հայաստանի հետ համատեղ ջանքերն ուղղված են հենց այդ հետևանքների վերացմանը, նրան, որպեսզի հնարավորինս բացառվի ապրիլի սկզբին տեղի ունեցածի կրկնությունը: Այդ մասին էր ասում նաև Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը Երևան իր այցի ընթացքում:

Ասեկոսեներ կային, թե Լավրովը ինչ-որ փաթեթ է բերել։ Կարծում եմ՝ հասկանալի է, որ հիմնախնդրի կարգավորման բանակցություններ այս պայմաններում դժվար է վարել, քանի որ առկա չեն համապատասխան պայմաններ: Ադրբեջանի սին ցանկությունն է ներկայացնել, թե Հայաստանը դուրս է գալիս բանակցություններից, բանակցային գործընթացից, թե Հայաստանը դեմ է այս գործընթացին: Դա ամբողջովին սուտ է:

Հայաստանը երբեք դուրս չի եկել բանակցային գործընթացից, Հայաստանը միշտ կողմ է եղել միայն բանակցությունների, խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը և Հայաստանը չէ, որ հրաժարվել է հանդիպումներից: Եթե ինչ-որ հանդիպումներ բարձր մակարդակով, նախարարների մակարդակով, այլ մակարդակներով, չեն կայացել կամ հետաձգվել են, դա եղել է հենց Ադրբեջանի պատճառով:

Վերջին այդպիսի դեպքը Վաշինգտոնում էր, երբ ադրբեջանցիներն ընդհանրապես հրաժարվեցին հանդիպել անգամ եռանախագահների հետ: Այսօր Ադրբեջանի կողմից նաև ապարդյուն փորձեր են կատարվում՝ հարցականի տակ դնելու զինադադարի և դրա ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրերի ուժի մեջ լինելը: Նման փորձեր կատարվեցին դիվանագիտական կուլիսներում` Վիեննայում, Նյու Յորքում։ Համապատասխան արձագանք եղավ եռանախագահների կողմից: Եռանախագահներն ասացին այն, ինչ մենք ենք ասում, որ՝ զինադադարի ու դրա ամրապնդման մասին անժամկետ եռակողմ համաձայնագրերը, որոնք կնքվել են1994-1995թթ., ուժի մեջ են, և դրանց դրույթները պետք է իրականացվեն անվերապահ: Դա մեր կարծիքն է, դա միջազգային հանրության կարծիքն է, եռանախագահների կարծիքն է:

Եվս մեկ անգամ դա ցույց տվեց, որ Ադրբեջանը, փաստորեն, հակադրվում է միջազգային հանրության կարծիքին: Դրանք բավական սխալ հաշվարկներ էին իրենց դիվանագիտության կողմից։ Դժվար է պատկերացնել, թե ինչ պատասխան հնչեց ի պատասխան մեր հարցադրմանը Վիեննայում, երբ ադրբեջանցիներն ամենաբարձր մակարդակով եռանախագահներին հայտնեցին, թե իրենց դեսպանը այն հայտագիրը, որ ուղարկել էր՝ հարցականի տակ դնելով զինադադարի ուժի մեջ լինելը, համապատասխան հանձնարարական չէր ստացել Բաքվից, ինքնագլուխ նախաձեռնությամբ էր հանդես եկել, չէր համաձայնեցրել իր ղեկավարության հետ: Նույնը պատահեց նաև Նյու Յորքում։ Պարզ է՝ ինչու է դա արվում. այդ անպատասխանատու քայլի հետևանքներից խուսափելու համար: Ինչպես ասում են՝ գող՝ սիրտը դող: Եվ դա առաջին անգամ չէ: Դա ադրբեջանական հայտնի ոճ է, երբ չգիտեն, ինչ ասեն, ձևացում են, թե տեղյակ չեն...

Սամվել Ֆարմանյան. Շնորհակալություն, պարոն Նալբանդյան: Ըստ էության, այն հանգամանքները, որ Դուք շարադրեցիք, խոսում են բանակցային ճանապարհով Ադրբեջանի կողմից հռչակված նպատակների անիրագործելիության մասին, և Ադրբեջանի ռազմական ագրեսիան բանակցությունների սեղանի շուրջ ձախողման ամենալավ օրինակն է: Եվ ես Ձեզ հետ համաձայն եմ, որ միջազգային հանրության գնահատականներում կա, գոնե՝ ընկալման մեջ: Բայց, խոշոր հաշվով, եթե Ադրբեջանը ստեղծված իրավիճակում անգամ շարունակում է իր ակնհայտ սադրիչ բնույթով և ակնհայտ ապակառուցողական քայլերը, ինչպես ԵԱՀԿ շրջանակներում այդ շրջաբերականն էր՝ զինադադարի համաձայնագրի հետ կապված, ինչպես ՄԱԿ-ում շրջանառության մեջ դրված փաստաթղթերն են:

Համաձայնեք, պարոն Նալբանդյան, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ որպես միջազգային մանդատ ունեցող միջնորդների, կարիք կա, որ կարելի է ակնկալել ավելի հասցեական, անվանական որակումների, պիտակավորումների և այլն, և այլն: Հակառակ պարագայում Բաքվում ստեղծվում է տպավորություն, որ միջազգային հանրության կողմից, այսպես ասած, ոչ անվանական, ոչ հասցեական գնահատականները, խոշոր հաշվով, իրենց մեջ նաև պարունակում են որոշակի քարտ բլանշ՝ ձեռնարկելու գործողություններ, որոնք, մի կողմից, կարող են ապակայունացնել տարած աշրջանը՝ անվտանգության տեսանկյունից, մյուս կողմից, կասկածի տակ դնել խաղաղ բանակցային գործընթացը: Իսկապես, Հանրապետության Նախագահը, ինչպես Դուք մեջբերեցիք, նշել է բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակը: Ես էլ եմ այն կարծիքին, որ իսկապես բանակցություններին այլընտրանք լինել չի կարող, որովհետև պատերազմը լուծում չէ: Բայց դրա համար, հավանաբար, Դուք էլ նույն կարծիքին եք, անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանն ապացուցի իր հավատարմությունը խաղաղ կարգավորմանը:

Էդվարդ Նալբանդյան. Պարոն Ֆարմանյան, ես Ձեզ հետ համաձայն եմ, բայց շարունակեմ այն, ինչ ցանկանում էի ասել:

Ադրբեջանը ձևացնում է, թե ապրիլի 2-ին տեղյակ չէր, որ սանձազերծել է լայնածավալ գործողություններն Արցախի դեմ, որ տեղյակ չէ, թե որքան զոհ է տվել այդ արկածախնդրության հետևանքով, տեղյակ չէ, թե ինչ է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը, տեղյակ չէ եռանախագահող երկրների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հինգ հայտարարություններից և այլն:

Ես կարծում եմ՝ այդ անտեղյակներին կարող ենք հիշեցնել, որ տեղեկություն չունենալը չի ազատում պատասխանատվությունից:

Համաձայն լինելով Ձեզ հետ՝ ես կարող եմ ավելացնել, որ ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը կոնկրետ քայլեր ձեռնարկի, կարգի հրավիրի Ադրբեջանին և նրան վերադարձնի կառուցողական դաշտ: Այդ ժամանակ հնարավորություն կլինի նաև բանակցային գործընթացը շարունակել: Իսկ այսօր մեր հանդիպումները և քննարկումները վերաբերում են նրան, թե ինչպես հաղթահարել այն հետևանքները, որոնք ստեղծվել են Ադրբեջանի այս ագրեսիայի արդյունքում։

Խաչատուր Քոքոբելյան. Հարցս ուղղում եմ հարգարժան արտգործնախարարին՝ պարոն Նալբանդյանին: Առաջին. անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Հանրապետության Նախագահը հանձնարարական տվեց արտգործնախարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հետ համատեղ պատրաստել ռազմական փոխօգնության պայմանագիր: Կցանկանայի իմանալ, թե ինչ փուլում է գտնվում այդ գործընթացը, և ինչ քայլեր են արվել: Երկրորդ. ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը պատերազմական այդ ծանր օրերին հանդես եկավ հայտարարությամբ, որ Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին: Շատ տեղին էր, որ արտգործնախարարությունը Բելառուսի դեսպանին հրավիրեց ԱԳՆ: Կցանկանայի իմանալ՝ այդ հայտարարության հետ կապված ինչ քայլեր են իրականացվել: Եվ երրորդը. կցանկանայի Ձեր անձնական կարծիքը իմանալ. չե՞ք կարծում, որ պատերազմի վերսկսման հիմնական պատճառներից մեկն այն էր, որ ռուսական կողմից մեր վարկային պարտավորությամբ այն զինտեխնիկայի, որը պետք է ստանայինք, ուշացման պատուհանը օգտագործեց Ադրբեջանը: Դա նաև հետաքրքրության համար: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Շնորհակալություն Ձեր հարցերի համար, պարոն Քոքոբելյան:

ՀՀ Նախագահի հանձնարարականի վերաբերյալ. դա ընթացքի մեջ է: Այն պայմանագիրը կամ համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղի հետ միասին մշակվում է, և, կարծում եմ, որ Դուք լավ պատկերացնում եք, որ դա պարզ գործընթաց չէ, և բավականին փորձագիտական և այլ աշխատանքի կարիք կա։ Երբ այդ աշխատանքն ավարտվի, համապատասխան կառույցների կողմից կարծիքներ հայտնվեն, և պահը գա, որ արդեն կարելի է այդպիսի պայմանագիր կնքել, այդ ժամանակ կիրականացվի:

Ինչ վերաբերում է Ռոգոզինի հայտարարություններին, ինչ եղավ Բելառուսի կողմից հայտարարության հետ, որի կապակցությամբ Բելառուսի դեսպանն էր հրավիրվել արտգործնախարարություն, և փոխնախարարն էր նրա հետ հանդիպել, նաև ես հեռախոսազրույց էի ունեցել Բելառուսի ԱԳ նախարարի հետ, ապա, ինչպես ես ասել էի իմ հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ, դիվանագիտության, դրա բնույթի կամ աշխատանքային ոճից ելնելով ոչ ամեն ինչի մասին է հրապարակվում կամ հայտարարվում: 

Այն, ինչ հայտարարվում է, դա մի մասն է, չէի ասի, որ մեծ մասն է կամ չնչին մասն է, բայց մենք բավականին հրապարակային ենք աշխատում։ Վերջին շրջանում արտգործնախարարության մի քանի հայտարարություններ են եղել, բազմաթիվ հաղորդագրություններ են հրապարակվել, նախարարը, փոխնախարարները հարցազրույցներ են տվել:

Բայց կան որոշ հանդիպումներ, զրույցներ, որոնք շարունակական բնույթ են կրում, և արդյունավետության տեսանկյունից նախընտրելի է չհրապարակել։ Այն, ինչի մասին Դուք հիշատակեցիք, այդպիսի զրույցներ եղել են, հանդիպումներ եղել են, և կարծիքներ հայտնվել են:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, առաջին հերթին դրա պատճառն այն էր, որ Ադրբեջանը ձախողվեց բանակցություններում: Ադրբեջանցիները փորձում էին իրենց համար բարենպաստ իրավիճակ ստեղծել բանակցային սեղանի շուրջ. դա բացարձակապես չստացվեց։ Դուք լավ գիտեք, որ հիմնախնդրի կարգավորման հիմնական փաստաթղթերը միակ միջազգային մանդատ ունեցող եռանախագահող երկրների ղեկավարների մակարդակով արված հինգ հայտարարություններն են, որոնց Ադրբեջանը առայսօր չի ցանկանում որևէ հղում կատարել և ընդհանրապես ձևացնում է, թե տեղյակ էլ չէ՝ ինչի մասին են դրանք։ Աղավաղված է ներկայացնում այն աշխատանքային փաստաթղթերը, որոնք եղել են բանակցային սեղանին:

Ըստ իրենց՝ պարզվում է՝ 2009թ.-ից ի վեր բանակցություններին որևէ աշխատանքային փաստաթուղթ չի ներկայացվել եռանախագահների կողմից: Այդ դեպքում ի՞նչ էին քննարկում նախագահների մակարդակով, ներառյալ նաև Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ բազմաթիվ գագաթաժողովների ժամանակ։ Ի՞նչ էին քննարկում արտգործնախարարները՝ տասնյակ հանդիպումների ընթացքում։ Ի՞նչ էին քննարկում եռանախագահները` Հայաստան, Արցախ և Ադրբեջան իրենց բազմաթիվ տարածաշրջանային այցերի ընթացքում:

Ձախողվեցին բանակցություններում և փորձեցին ինչ-որ առավելություններ ստանալ ռազմի դաշտում: Կրկին ձախողվեցին: Եվ, իհարկե, ստիպված են լինելու վերադառնալ բանակցային սեղանին, որովհետև այլընտրանք չկա: Չկա համաշխարհային պատմության մեջ մի հակամարտություն կամ պատերազմ, որից հետո չեն վերադառնում բանակցությունների սեղանին, որպեսզի լուծումներ գտնեն։

Խաչատուր Քոքոբելյան. Շնորհակալություն: Կարևոր եմ համարում, որ խոսակցություններ եղել են այդ թեմայով, դա շատ էական եմ համարում, բայց կարծում եմ, որ լավ կլիներ, որ նաև հրապարակային լիներ. սա Ռոգոզինի մասով: Վտանգ եմ տեսնում Ձեր ասած այն մասով, որ, իհարկե, շատ լավ է, որ պատրաստակամ աշխատանք է ընթանում հիմա ռազմական փոխօգնության պայմանագրի հետ կապված, որովհետև ես կարծում եմ, որ դա նույնիսկ ուշացած է, բայց նաև վտանգ եմ տեսնում, որ ասում եք՝ հարմար պահ լինի: Դրա հարմար պահն ամեն օր է, և դրա անհրաժեշտությունն ուղղակի օրվա հրամայական է՝ իմ սուբյեկտիվ կարծիքով նաև: Ինչ վերաբերում է ռուսական զենքի մատակարարմանը, ես Ձեր խոսքից այնպես հասկացա, որ Դուք էլ դա պատճառներից մեկն եք համարում, բայց ոչ ամենագլխավորը: Ամեն դեպքում, եթե պատճառ եք համարում, դա արդեն բավականին կարևոր եմ համարում: Եվ շատ էական եմ համարում, որ մեր կառավարությունը, Հայաստանը՝ որպես կողմ, պատրաստակամություն ունի անշուշտ, և կարծում եմ՝ միշտ այդպես է եղել, բանակցային գործընթացում մասնակցելու և բանակցային գործընթացով լուծելու այդ խնդիրը: Շնորհակալ եմ:

Էդվարդ Նալբանդյան. Պարոն Քոքոբելյան, ինչ վերաբերում է Ռոգոզինին, ես կարող եմ ավելացնել, որ, որքան գիտեմ, նա հանեց Ֆեյսբուքից այն գրառումը, որն արել էր: 
Դուք ասացիք՝ Ձեր սուբյեկտիվ կարծիքը: Ես հարգանքով եմ վերաբերվում Ձեր և այլոց կարծիքներին և ուշադրությամբ ու լրջությամբ եմ հետևում և նկատի առնում դրանք: Բայց Դուք պետք է նաև նկատի ունենաք, որ կան իրավիճակներ, երբ, միգուցե, կարիքը չկա հրապարակայնության:

Ինչ վերաբերում է Արցախի հետ պայմանագրին, Դուք, միգուցե, ճիշտ եք։ Բայց երբ նման քայլեր են արվում, հատկապես, որ մենք շահագրգիռ ենք բանակցությունների ճանապարհով լուծմանը հասնելու և շարունակում ենք այդ գործընթացը, մենք պետք է ի նկատի ունենանք նաև շատ այլ գործոններ և հանգամանքներ»:

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun