Yerevan, 31.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՏՏԶԱԽ նիստ

Society

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Օրակարգային առաջին հարցով խորհուրդն անդրադարձել է ՏՀՏ ոլորտի ընկերություններում նորավարտ մասնագետների պրակտիկայի անցկացման հետ կապված խնդիրներին և ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածում փոփոխություն կատարելու առաջարկությանը: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, խորհրդի անդամները հանդես են եկել իրենց դիտարկումներով և առաջարկություններով: Վարչապետ Աբրահամյանն առաջարկել է ներկայացված փաստարկների հիման վրա շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ անցկացնել լրացուցիչ քննարկումներ և դրանց արդյունքների հիման վրա ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Այնուհետև խորհուրդը քննարկել է ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական ֆակուլտետներում ընդունելության քննությունների ցանկում «Ֆիզիկա» առարկան պարտադիր դարձնելու առաջարկը:

Նշվել է, որ ՀՀ հանրակրթական համակարգը հիմնականում կարողանում է ֆիզիկայից ապահովել շրջանավարտների այնպիսի կրթական մակարդակ, որն անհրաժեշտ է ՀՀ և արտասահմանյան բուհերի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետներում ֆիզիկայի և դրա հետ կապված ուսուցումն անհրաժեշտ մակարդակով իրականացնելու համար: Միաժամանակ, որպես փաստակ նշվել է, որ ՏՏ, հեռահաղորդակցական և ճարտարագիտական ո լորտների մասնագետների ապագա գործնական հմտությունների և կարողությունների մակարդակը կախված է նաև «Ֆիզիկա» առարկայի նրանց իմացության մակարդակից:

Առաջարկության վերաբերյալ ներկայացվել են տարբեր հիմնավորումներ և դիտարկումներ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ 2017-2018 թվականների տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկի նախագիծը նախապատրաստելիս հաշվի առնել ներկայացված առաջարկությունը: 

Օրակարգային հաջորդ հարցով խորհուրդն անդրադարձել է տեխնոլոգիական ձեռներեցության էկոհամակարգի ֆինանսավորման ընդլայնման անհրաժեշտությանը: Մասնավորապես, առաջարկվել է ՀՀ-ում կիրառել միջազգային փորձը և լրացնել գաղափարների հաստատման փուլի ֆինանսավորման բացը, նախաձեռնել վերադարձելի համաֆինանսավորվող դրամաշնորհների տրամադրման ծրագիր, որի նպատակը կլինի նպաստել ինովացիոն գործունեություն ծավալող տեխնոլոգիական սկսնակ ընկերությունների ապրանքների առևտրայնացմանը:

Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում կարձանագրվի նորարար տեխնոլոգիական լ ուծումներ առաջարկող ընկերությունների աճ, կխրախուսվի տեխնոլոգիական ձեռներեցությունն ու զարգացումը: Կարևորելով ծրագիրը՝ վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը լրացուցիչ ուսումնասիրել հարցը և դրամաշնորհային ծրագրերի միջոցով սկսնակ ընկերությունների գաղափարների հաստատման փուլի ֆինանսավորման հնարավորության ուղղությամբ ներկայացնել առաջարկություն:

Քննարկվել են նաև ընկերությունների վերագրանցման հետ կապված խնդիրներին առնչվող հարցեր: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այդ խնդիրները գտնվում են իր ուշադրության կենտրոնում. առաջիկայում իրականացվելու են օրենսդրական փոփոխություններ, որոնցով հստակ կնախատեսվեն ընկերությունների վերագրանցումների, բաժանումների և միաձուլումների համար նախատեսվող քայլերը, որպեսզի պատկան մարմինը հնարավորություն չունենա դրսևորել հայեցողական լիազորություն:

Այնուհետև խորհուրդն անդրադարձ է կատարել խորհրդի աշխատանքային խմբերի գործունեության կարգին և տեխնիկական այլ հարցերի:  

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025