Yerevan, 01.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


14 երկրների բարձրագույն վերահսկման մարմիններ Հայաստանում քննարկում են արդյունավետ աուդիտի հարցեր

Economics

Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) Ազգային առանցքային ցուցանիշների հանձնաժողովի 9-րդ նիստն անցկացվում է Հայաստանում` Ծաղկաձոր զբոսաշրջային քաղաքում, որին մասնակցում է 14 երկրի 40 պատվիրակ:

Նման բարձր մակարդակի մասնագիտական միջոցառում Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Հանձնաժողովի ղեկավարությունն իրականացնող Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի աուդիտոր Տատյանա Մանույլովան, բացելով նիստի աշխատանքները, շնորհակալություն հայտնեց հայկական կողմին ջերմ հյուրընկալության համար: Անդրադառնալով նիստի օրակարգային հարցերին` ռուս պաշտոնյան նկատեց, որ համաշխարհային տնտեսության աճի նվազման ներկայիս միտումները, նավթի ցածր գները, արդիական են դարձնում միջազգային հանրության ջանքերի համատեղումն աշխարհում կայուն զարգացում ապահովման համար:

«ՄԱԿ-ի նոր լայնածավալ օրակարգը, որն աշխարհի վերաձևավորման նպատակն ունի, ներառվում է նպատակներ ու խնդիրներ, որոնք ուղղված են տնտեսական աճին, սոցիալական ինտեգրմանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը: Նշյալ հարցերում ավելի ու ավելի կարևորվում է ազգային կառավարությունների, վիճակագրական ծառայությունների և բարձրագույն վերահսկման մարմինների դերակատարությունը»,-ասաց Տատյանա Մանույլովան:

Այս իմաստով պաշտոնյան կարևոր համարեց ՄԱԿ-ի և INTOSAI-ի միջև համագործակցության հուշագիրը, որն ուղղված է պետական կառավարման ակտիվության, արդյունավետության, հաշվետվողականության ու թափանցիկության բարձրացմանը` բարձրագույն վերահսկիչ մարմինների աշխատանքի ամրապնդման միջոցով:

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի խոսքով` չնայած վերոնշյալ հանձնաժողովը ամենաերիտասարդներից է, բայց միջազգային փորձագետների գնահատմամբ` ամենահեռանկարայինն է: 

«Ներկայում, երբ համաշխարհային, տարածաշրջանային և ազգային տնտեսությունների առջև ծառացել են մի շարք բարդ խնդիրներ, այս հանձնաժողովի դերն ավելի է մեծանում, քանզի աուդիտի արդյունքները կարող են օգտագործվել նաև երկրի համար առավել կարևոր ռազմավորությունների մշակման ու իրականացման գործում»,-հայտնեց պաշտոնյան:

Նրա խոսքով` ներկայում ոլորտի մասնագետները հանգում են հարցերի, թե ինչպես տնօրինել պետությունների, ժողովուրդների ժառանգությունը, ինչպես պահպանել ու բազմապատկել դրանք, ինչպիսին են լինելու երկրները տասը-քսան տարի հետո: 

«Վստահ եմ, որ բոլորն են այսօր մտածում, որ արդյունավետ վերահսկման միջոցով վաղվա օրն ավելի լավը կլինի, երկրներն էլ կդառնան տնտեսապես ավելի հզոր ու կայուն»,-ասաց Իշխան Զաքարյանը` հավելելով, որ բարձրագույն վերահսկիչ մարմինների աշխատանքն այս հարցում պետք է լինի բոլոր ոլորտներում առկա խնդիրների և դրանց լուծման մ ասին բարձրաձայնումն ու հաջողությունների արձանագրումը:

«Արտաքին բացասական ազդակները շարունակվում են, իսկ մենք` վերահսկիչներս, աշխատանքի բարձր տեմպը պահելու լուրջ խնդիր ունենք: Վերահսկողության սլաքները անհրաժեշտ է կենտրոնացնել ինչպես բյուջետային մուտքեր ապահովելու, այնպես էլ ծախսերի կատարման արդյունավետության խնդիրների վրա»,-ավելացրեց Իշխան Զաքարյանը:

Անդրադառնալով ազգային առանցքային ցուցանիշի աուդիտի համակարգի ստեղծմանը` Զաքարյանը նկատեց, որ դա բարձրագույն վերահսկիչ մարմիններին թույլ է տալիս իրականացնել ռազմավարական բնույթի աուդիտներ, որոնց միջոցով հնարավոր է պարզել երկրի ռազմավարական ծրագրերի իրագործման աստիճանը: Նշելով, որ շուրջ քսան երկիր, այդ թվում` Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեյցարիան, Անգլիան, Լեհաստանը, Ճապոնիան, ունի առանցքային ազգային ցուցանիշների հստակ համակարգ, հայ պաշտոնյան անհրաժեշտ համարեց փորձի փոխանակման ակտիվացումը, միմյանց աջակցմանն ուղղված համատեղ ծրագրերն ու աշխատանքները:

Բացման խոսքով հանդես եկավ նաև Բրազիլիայի պատվիրակ Ավգուստո Նարդեսը որպես աշխատանքային խմբի նոր անդամ: Նա կիսվեց իրենց երկրում բարձրագույն վերահսկման մարմնի աշխատանքի առանձնահատկություններով` տեղեկացնելով, որ հաջորդ տարի նշյալ հանձնաժողովի նիստը հյուրընկալելու է իրենց երկիրը:

Բրազիլացի պատվիրակը բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության մասին` նշելով, որ կիսում են հայերի ցավը:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine