Ադրբեջանը գիշերը «Գրադ» կայանքներից հրետակոծության է ենթարկվել Մատաղիսը
SocietyՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը ադրբեջանական կողմը տանկերի, տարբեր տրամաչափի ականանետերի, թնդանոթների, TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային համակարգերի ու ՄՄ-21 (Գրադ) կայանքների կիրառմամբ շարունակել է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ՊԲ մարտական դիրքերÕ ¨` արձակելով ավելի քան 240 արկ:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի արևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով: ՄՄ-21 (Գրադ) կայանքներից հրետակոծության է ենթարկվել Մատաղիս խաղաղ բնակավայրը:
Հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են կանխարգելիչ և օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:
Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է: