Հայ ամենագրավիչ դերասանուհիներից մեկը՝ Արփի Գաբրիելյանը, նոր՝ աղմկահարույց կինոկատակերգությունում
LifestyleԱրփի Գաբրիելյանը այս ամսվա սկզբում Orer.am-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ միաժամանակ նկարահանվում է երկու գեղարվեստական ֆիլմերում:
«Ամերիկայից վերադառնալիս չէի սպասում , որ միանգամից աշխատանքի կանցնեմ, մտադիր էի հանգստանալ որոշ ժամանակ: Բայց շատ լավ է, ես սիրում եմ բուռն աշխատանքային առօրյան և չեմ հոգնում»,-ասում է Արփին:
Սա ֆիլմում նկարահանվելու նրա առաջին փորձը չէ: Նախկինում Արփին նկարահանվել է «Ավելորդը» և «Ես եմ» ֆիլմերում:
«Նկարահանվում եմ «Սքոչ և վիսկի» համանուն ներկայացման ֆիլմում, որը կամերային թատրոնում տարիներ շարունակ բեմադրվում է, ռեժիսորը Արշալույս Հարությունյանն է: Ես մարմնավորում եմ Սարայի կերպարը: Այս պահին նկարահանումների ամենաբուռն շրջանն է»,-ասել էր Արփին՝ չգաղտնազերծելով նյուս ֆիլմի անունը:
Եվ ահա Orer.am-ը բացահայտեց գեղեցկուհու մասնակցությամբ հերթական ֆիլմը՝ «Սուպեր մամա» կատակերգությունը՝ Հայկ Մարությանի՝ Կարգին Հայկոյի գլխավոր դերակատարությամբ...