Yerevan, 01.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Համաշխարհային բանկը` Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական առողջացման մասին

Economics

Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող 30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական առողջացման» արդյունքահեն ծրագրով աշխատանք կիրականացվի չորս ուղղություններով:

Այս մասին լրագրողներին հայտնեց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ծրագրերի ղեկավար Արթուր Կոչնակյանը: Նրա խոսքով` կդադարեցվի էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների դրամական միջոցների արտահոսքը հիմնական գործունեությանը չառնչվող ուղղություններով, կնվազեցվեն թանկ առևտրային վարկերն ու դեբիտորական պարտքերը, կվճարվի բնական գազի դիմաց «Երևանի ՋԷԿ»-ի կրեդիտորական պարտքը, կսահմանվեն էլեկտրաէներգիայի մատակարարման արժեքի փոփոխություններն արտացոլող սակագներ և կպահպանվի «Երևանի ՋԷԿ»-ի՝ համակցված շոգեգազային ցիկլով (ՀՇԳՑ) կայանի գազատուրբինի արտադրական հզորությունը: 

«Վերջին հինգ տարիների ընթացքում էներգիա արտադրող պետական ընկերությունները իրենց հիմնական ծախսերի ֆինանսավորման համար ունեցել են դրամական միջոցների պակաս, քանի որ իրականացրել են էլեկտրաէներգիա արտադրելու և մատակարարելու իրենց հիմնական գործունեությանը չառնչվող փոխառությունների տրամադրում և ծախսեր: Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) և Երևանի ջերմաէլեկտրակայանը («Երևանի ՋԷԿ») կուտակել են 104 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող դրամական միջոցների խոշոր պակասուրդ, որը կազմում է նրանց 2015 թ. հաշվարկված ընդհանուր հասույթի 80 տոկոսը»,-ասաց Արթու ր Կոչնակյանը:

Նրա գնահատականով, եթե էլեկտրաէներգիա արտադրող նշյալ երկու ընկերությունների ֆինանսական դժվարությունները չհաղթահարվեն, դա էական ազդեցություն կունենա արտադրության ներկա մակարդակը պահպանելու նրանց ունակության վրա՝ էլեկտրամատակարարման արժեքի և երկրում բավարար էլեկտրաէներգիայի մատակարարման համար դրանից բխող բացասական հետևանքներով: «2012-2014 թթ. նշված երկու կայաններին բաժին է ընկել ներքին կարիքների համար արտադրված ընդհանուր տարեկան էլեկտրաէներգիայի 42 տոկոսը: ՀԱԷԿ-ի և «Երևանի ՋԷԿ»-ի՝ էլեկտրաէներգիայի ներկայիս հզորություններÕ ¨ չպահպանելու դեպքում կարող է բարձրանալ էլեկտրաէներգիայի մատակարարման միջին արժեքը և ինչն էլ կհանգեցնի էլեկտրաէներգիայի պակասի»,-հավելեց մասնագետը:

Կոչնակյանի վստահեցմամբ` նշյալ ծրագրի շահառուները երկրի բոլոր էլեկտրաէներգիա սպառողներն են, ինչպես նաև արտադրող պետական ընկերություններն ու էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերությունը: «ՀԱԷԿ-ի և «Երևանի ՋԷԿ»-ի, ինչպես նաև ՀէՑ-ի ֆինանսական առողջությունը կապահովի բավարար միջոցներ՝ էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության համար պահանջվող պահպանման և նոր ներդրումների ուղղությամբ անհրաժեշտ ծախսերի մի մասի համար: Ավելին, ցանցին միացած 140 հազար տնտեսվարողներն ու այլ իրավաբանական անձինք ևս կշահեն, քանի որ ծրագիրը կօգնի հ ուսալի կերպով էլեկտրաէներգիայի նրանց պահանջարկի լիարժեք ապահովմանը»,-ավելացրեց բանախոսը:

2012-2014 թթ. ՀԷՑ-ի կրած վնասի գումարային մեծությունը կազմել է շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ պայմանավորված հասույթի պակասով, որը կուտակվել էր իր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով (օրինակ՝ սակավաջուր տարիներ, ՀԱԷԿ-ի՝ սպասվածից երկարատև ընթացիկ պահպանման աշխատանքներ): Բացի այդ, գործող կանոնակարգը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) չէր թույլատրում ՀԷՑ-ի սակագնային մարժան ճշգրտել՝ գնված էլեկտրաէներգիայի փաստացի և կանխատեսված արժեքի տարբերությունը սակագնային հաջորդ ժամանակահատվածում լիարժեք արտացոլելու համար: 2015 թ. սակագնային մարժան վերանայվել է՝ նախորդ տարիներին կրած վնասները փոխհատուցելու համար: Առաջիկայում ՀԾԿՀ կվերանայի մեթոդաբանությունը՝ տալով վերը նշված տարբերության հետևանքով կրած վնասի (շահույթի) 100 տոկոսը, ինչպես նաև տոկոսային ծախսը (շահույթը) արտացելու հնարավորություն:

Համաշխարհային բանկը կտրամադրի 30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ Վրակառուցման և զարգացման միջազգային բանկի փոփոխական տարածմամբ վարկ` 14.5 տարի արտոնյալ և 25 տարի ընդհանուր մարման ժամկետով: 1992 թվականին Համաշխարհային բանկին և 1993 թվականին Միջազգային զարգացման ընկերակցությանն անդամակցելուց ի վեր Հայաստանին ՄԶԸ-ն և ՎԶՄԲ-ն տրամադրել են շուրջ 2.3 միլիարդ ԱՄՆ դոլար:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine