Հայաստանը չի գտնվում պարտքի վտանգավորության շեմին. ՀԲ-ն համակարծիք է ԱՄՀ-ի հետ
EconomicsՀամաշխարհային բանկը համաձայն է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որ Հայաստանը չի գտնվում պարտքի վտանգավորության շեմին:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին` պատասխանելով հարցին, որ մի խումբ տնտեսագետներ ահազանգում են Հայաստանի արտաքին պարտքի` ճգնաժամային չափերի հասնելու մասին: «Ես կարծում եմ, որ «վտանգավորության սահման» ու «ճգնաժամային սահման» բառակապակցությունները պետք է զգուշավոր կերպով օգտագործվեն: Մենք բավականին լուրջ ենք մոտենում պարտքի կայունության և պարտքի բեռի հարցերին»,-ասաց ՀԲ Երևանի գրասենյակի տնօրենը:
Նա միևնույն ժամանակ նշեց, որ Հայաստանը, արձագանքելով տարածաշրջանային մարտահրավերներին ու տնտեսության վրա դրանց բացասական ազդեցությանը, վերջին տարիներին եկամուտների ճեղքվածքը փակելու համար ավելի ագրեսիվ կերպով է պարտք ներգրավել: «Սա է պատճառը, որ դանդաղել է վարկեր ներգրավելու տեմպը, որը պատշաճ ձև է: Ուստի եթե դիտարկում ենք Համաշխարհային բանկի վերջին հինգ տարիների ծրագիրը, տեսնում ենք, որ տարեց տարի նվազում են այն գումարները, որ վարկի տեսքով տրամադրվում են Հայաստանին: Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք ցանկանում շարունակել Հայաս տանին տրամադրել օժանդակություն կամ մենք հեռանում ենք Հայաստանից»,- հայտնեց Լորա Բեյլին` հավելելով, որ պարզապես իրենք ցանկանում են ուշադրությունը սևեռել արդեն իսկ գործող իրենց ծրագրերի վրա` բարձրացնելով դրանց արդյունավետությունը: