Երևանի «թեժ գծի» հեռախոսահամարներով մեկ շաբաթում ստացվել է 192 զանգ
SocietyԵրևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ապրիլի 18-24-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 192 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 161-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 31 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 63 հեռախոսազանգ, որոնցից 51-ին լուծում է տրվել, իսկ 12-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: