Կենտրոնական բանկի ընդհանուր ակտիվները 2015-ին աճել են մոտ 56.3 միլիարդ դրամով
EconomicsՀՀ կենտրոնական բանկի ընդհանուր ակտիվները 2015-ի վերջի դրությամբ աճել են մոտ 56.3 միլիարդ դրամով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համամետ: 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ակտիվները կազմել են 1 տրիլիոն 435 միլիարդ 533 միլիոն 904 հազար դրամ (2014թ. դեկտեմբերի 31-ին` 1 տրիլիոն 379 միլիարդ 243 միլիոն 703 հազար դրամ):
Այս մասին տեղեկացնում է 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Կենտրոնական բանկի համախմբված ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը:
Նշված ժամանակահատվածում ԿԲ-ի արտարժութային ակտիվների ծավալները ևս աճել են` կազմելով 924 միլիարդ 590 միլիոն 079 հազար ՀՀ դրամ (2014-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ` այն կազմել է 775 միլիարդ 221 միլիոն 799 հազար դրամ): Տեղական արժույթով ակտիվները նվազել են` կազմելով 510 միլիարդ 943 միլիոն 625 հազար դրամ: 2014-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ` այն կազմել է 604 միլիարդ 021 միլիոն 904 հազար դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում ԿԲ-ի կողմից բանկերում և այլ ֆինանսական հաստատություններում տեղաբաշխված միջոցներն արտարժույթով կազմել են 270 միլիարդ 495 միլիոն 708 հազար դրամ, որը նախոր դ տարվա համեմատ ավելի է 32.1 միլիարդով:
Բանկերում և այլ ֆինանսական հաստատություններում տեղաբաշխված միջոցներն ու ներդրումներն արժույթով կազմել են 316 միլիարդ 776 միլիոն 643 հազար դրամ`նախորդ տարվա համեմատ նվազելով 65 միլիարդ դրամով:
Վաճառքի համար մատչելի ակտիվներն` արտարժույթով` 2 միլիարդ 222 միլիոն 840 հազար դրամ են, արժույթով` 101 միլիարդ 286 միլիոն 020 հազար դրամ: