Yerevan, 24.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մարգարիտ Մուրադյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մայիսի 2-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

Մարգարիտ Մուրադյանի թաղման կառավարական հանձնաժողովից հայտնում են, որ դերասանուհու հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 1-ին, ժամը 18:00-20:00-ն, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիսեկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ մայիսի 2-ին, ժամը 12:00-14:00-ն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիականթատրոնում (հասցե` Գ. Լուսավո րչի 6), հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):

Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով. «Երկրային կյանքին հրաժեշտ տվեց ևս մի երևելի անհատականություն` ՀՀ ժողովրդական արտիստ Մարգարիտ Գրիգորի Մուրադյանը` հանրության  և  թատերաշխարհի սիրելի Մարգո Մուրադյանը, ում կյանքը եղել է համակ սեր ու նվիրում`ընտանիքին և սիրելի թատրոնին:

Մարգո Մուրադյանը ծնվել է 1927 թվականին, Վրաստանի Ախալցխա քաղաքում: 1945 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը` ընդունվել է Երևանի  գեղարվեստա-թատերական ինստիտուտը, որը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո` 1945 թվականին աշխատանքի է անցել Գ. Սունդուկյանի անվան ազգային  ակադեմիական թատրոնում: Իր բնատուր տաղանդի և հրաշալի բեմական արտաքինի շնորհիվ Մարգո Մուրադյանը մշտապես կերտել է քնարական հերոսուհիների կերպարներ` տարիների ընթացքում դառնալով հայ բեմի նշանավոր արվեստագետներից մեկը: Նա քնարական հուզական կերպարներ մարմնավորելու բարձրարվեստ վ արպետ էր և ժամանակի ընթացքում համալրեց ակադեմիական թատրոնի այնպիսի փառահեղ դերասանների շարքերը, ինչպիսիք էին` Գուրգեն  Ջանիբեկյանը, Էդգար Էլբակյանը, Բաբկեն Ներսիսյանը, Մհեր Մկրտչյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Սոս Սարգսյանը, Վարդուհի Վարդերեսյանը և շատ ուրիշներ:

Նա իր կերտած հրաշալի կերպարներով հանդիսատեսի մեջ սերմանել է սեր, ազնվություն, բարություն ու նվիրում: Մ. Մուրադյանը ոչ թե խաղացել,  այլ`  ապրել է  բեմում, ապրեցնելով  նաև  իրենով  հմայված  հանդիսատեսին:  Նրա  ստեղծագործական  վերելքը շարունակվել  է  անընդմեջ և տարիքի  առաջանալուն  զուգընթաց  շատ  սահուն  անցում  է  կատարել  ավելի  հասուն  տարիքի  դերերի`  միշտ մնալով  բեմական,  հմայիչ  ու  առինքնող:  Նրա  մարմնավորած կերպարները  իրենց  ուրույն  տեղն  են  գր ավել հայ  թատրոնի  հարուստ  ու  բազմաբովանդակ  պատմության  մեջ. Անյա` «Բալենու  այգի», Դեզդեմոնա`  «Օթելլո», Օֆելյա` «Համլետ»,  Կորդելիա` «Լիր  արքա»,  Շուշանիկ` «Քաոս», Սուսան` «Նամուս», Մարթա` «Ծառերը  կանգնած  են  մեռնում», Նունիկ` «Իմ  տունը`  քո  տունը  չէ», Մարգո` «Իրարանցում»,  Սոֆիա Ալեքսանդրովնա` «Արբատի  զավակները», Շողեր`«Նույն  հարկի  տակ», Մերի`«Բրոուդի ամրոցը», Ագլայա`«Ապուշը»:

Մարգո Մուրադյանը  քնարա-դրամատիկական շնչի դերասանուհի էր: Վերը նշված և չնշված բազմաթիվ կերպավորումներ ի հայտ են բերել դերասանուհու ոչ միայն  քնքուշ, քնարական  ներաշխարհը, մարդկային  արժանապատիվ,  ազնվաբարո և  հուզական  նկարագիրը,  այլև  մտածող ու խոհական  մարդու ազգային  կենսահաստատ  փիլիսոփայության  կրողին: Հրաշալի էր 1998 թվականին  բեմադրված  Ալդո  Նիկոլայի «Վերադարձ Սորենտո» ներկայացման մեջ նրա  մարմնավորած  Նինուչայի  կերպարը` իր բարությամբ, հուզականությամբ, հոգու ջերմությամբ և կյանքի նկատմամբ ունեցած երիտասարդական, գրեթե  պատանեկան  սիրով:

Մարգո Մուրադյանը անսահման բարի, զուսպ, հավասարակշռված և խաղաղասեր մարդ էր, անդավաճան` թատրոնին, ընկերներին ու ընտանիքին: Նրա ընտանիքը նույնքան գեղեցիկ էր ու սիրելի` նշանավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի գլխավորությամբ:

Մարգո Մուրադյանի ծառայությունները հայ թատրոնին աննկատ չեն  մնացել: Նա բազմիցս պարգևատրվել է մեդալներով ու պատվոգրերով. 1956 թվականին Մոսկվայում  կայացած Հայաստանի  արվեստի տասնօրյակին մասնակցելու համար պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով,  հետագայում`  ՀՀ  գերագույն խորհրդի պատվոգրով: Դրամատիկական թատրոնների  համամիութենական փառատոնում արժանացել է դափնեկրի դիպլոմի, մի շարք անգամներ  ընտրվել է շրջանային, քաղաքային  խորհուրդների պատգամավոր: 2002 թվականին արժանացել է ՀԹԳՄ ամենամյա «Արտա վազդ» մրցանակի, 2007 թվականին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, իսկ 2013 թվականին` ՀՀ  Ազգային ժողովի պատվո մեդալի:

1961 թվականին  անվանի  դերասանուհուն  շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի, իսկ 1978 թվականին` ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումներ»:

From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive