Կենտրոնական բանկի պարտավորությունները 2015-ին ավելացել են 73 միլիարդ դրամով
EconomicsՀՀ կենտրոնական բանկի ընդհանուր պարտավորությունները 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 1 տրիլիոն 421 միլիարդ 522 միլիոն 708 հազար ՀՀ դրամ:
Ինչպես տեղեկացրին ԿԲ հասարակայության հետ կապերի ծառայությունից, այս մասին է վկայում 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Կենտրոնական բանկի համախմբվա ծ ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը: 2014-ի վերջի համեմատ` ԿԲ-ի պարտավորություններն ավելացել են 73 միլիարդ դրամով:
Ըստ ՀՀ ԿԲ ներկայացրած հաշվետվության` 2015 թվականին բանկի պարտավորություններն արժույթով կազմել են 879 միլիարդ 916 միլիոն 437 հազար դրամ, իսկ արտարժույթով` 541 միլիարդ 606 միլիոն 271 հազար դրամ: ՀՀ կառավարության հանդեպ ԿԲ-ի պարտավորությունները արժույթով կազմել են 135 միլիարդ 230 միլիոն 179 հազար դրամ, արտարժույթով` 1 միլիարդ 309 միլիոն 572 հազար դրամ: