Պարարվեստի ոլորտի գործիչները պարգևատրվել են մասնագիտական տոնի կապակցությամբ
CultureՊարի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարի հրամանով՝ պարարվեստի ոլորտի գործիչներն այս տարի ևս պարգևատրվել են ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով և պատվոգրով՝ պարարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար:
Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Պարգևները հանձնեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Հանդիպման սկզբում նա ընթերցեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի շնորհավորաան ուղերձը՝ հանրապետության պարարվեստի գործիչներին, ապա ողջունելով և շնորհավորելով նրանց՝ մասնագիտական տոնի կապակցությամբ.
«Յուրաքանչյուրդ ձեր տեղում՝ մեր պարարվեստը զարգացնելով, նպաստում եք մեր հայրենիքի հզորացմանը, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ մշակույթի գործիչները հայրենիքի ջատագովների ստվար զանգվածն են կազմում»: