Հայաստանում գտնվող ռուս զինվորականները թխել են 1.5 հազար զատկական կուլիչ և զարդարել 2 հազար ձու
SocietyՌԴ Հարավային ռազմական շրջանի բազայի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման ծառայողները, որոնք տեղակայված են Հայաստանի Հանրապետությունում, Սուրբ Զատկին ընդառաջ թխել են 1.5 հազար զատկական կուլիչ և զարդարել են շուրջ 2 հազար ձու:
Այս մասին տեղեկացրին Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:
Թխվածքները պատրաստվել են մեկ օրվա ընթացքում 20 տարբեր բաղադրատոմսերով` բացառապես բնական մթերքներից: Կուլիչի և ձվերի զարդարանքով զբաղվել են զինվորականների երեխաները, ովքեր սովորում են ՊՆ ենթակայության տակ գտնվող դպրոցում: Զատկական ուտելիքի օրհնությունից հետո այն կբաժանվի բոլոր ստորաբաժանումների զինվորականներին, այդ թվում` բարձրադիր ուսումնամարզական համալիրներում տեղակայվածներին: