ՀԹԳՄ նախագահ է վերընտրվել Հակոբ Ղազանչյանը
CultureԵրևանի Պատանի hանդիսատեսի թատրոնում ապրիլի 29- ին կայացել է Հայաստանի թատերական գործիչների միության 16 - րդ համագումարը: Հաշվետվությամբ հանդես է եկել ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը` ներկայացնելով անցած 2 տարվա գործունեությունը:
Ինչպես տեղեկացրին ՀԹԳՄ մամուլի ծառայությունից, ֆինանսական գործունեության մասին զեկուցել է վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Կարո Շահբազյանը (Հ. Պարոնյանի անվան թատրոնի տնօրեն):
Ելույթ են ունեցելԱլ. Շիրվանզադեի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանը, արվեստաբան Էմանվել Արաքսման-Մանուկյանը, թատերագետ Նվարդ Ասատրյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը: Բաց քվեարկությամբ ՀԹԳՄ նախագահ է վերընտրվել Հակոբ Ղազանչյանը: Առաջին անգամ Հ. Ղազանչյանը ԹԳՄ նախագահ ընտրվել է 2007-ին: Նույն համագումարի ընթացքում ընտրվել է նաև վարչության կազմը: Այն բաղկացած կլինի 41 հոգուց: Թատերական գործիչների միության նոր աշխատակազմը կորոշվի օրերս կայանալիք վարչության նիստում: