«Արմմոնո»-ի հյուրերը հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը
Society«Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնի հյուրերն ու մասնակիցներն ապրիլի 30-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգելու անմեղ զոհերի հիշատակը:
Այս մասին տեղեկացրեց փառա տոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը` հավելելով, որ հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
«Շատ կարևոր էր, որ նրանք այցելեցին հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ: Բոլորը մեծ ոգևորությամբ մասնակցեցին, իրենց հոգու պարտքը կատարեցին, լսեցին Հայոց ցեղասպանության մասին այդ շատ կարևոր տեղեկատվությունը: Ես կարծում եմ, որ մեր հյուրերն ավելի իրազեկված կլինեն և մեր տեսանկյունը կներկայացնեն իրենց երկրներում»,-շեշտեց Մարիաննա Մխիթարյանը: