Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում կբացվի Քյարամ Սլոյանի անվան դասարան
BlogՎանիկ Էլիզբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շուտով Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում կբացվի Արցախում հերոսաբար զոհված Քյարամ Սլոյանի անվան դասարան։ Դպրոցում, որտեղ սովորել է մեր հերոս Քյարամը, ռազմագիտության դասարանը կվերանորգվի, կկահավորվի, կարվի հնարավոր ամեն ինչ՝ հերոսի անունը հավերժացնելու համար։ Անհրաժեշտ բոլոր ծախսերը հոգացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Հույս ունենք, որ այսուհետ մտնելով հերոս Քյարամ Սլոյանի անվան դասարան, գյուղի դպրոցականները հպարտ կլինեն, որ միշտ իրենց հետ է անվախ երիտասարդի հոգին, ով ապրիլի 27-ին կդառնար 20 տարեկան։