Դուբայում մեկնարկելու են աշխարհի ամենամեծ մշակութային կենտրոնի՝ Opera District-ի կառուցման աշխատանքները
LifestyleՃոխության ու շքեղության «մայրաքաղաք» Դուբայում մեկնարկելու են աշխարհի ամենամեծ մշակութային կենտրոնի՝ Opera District-ի կառուցման աշխատանքները, ինչի մասին հայտնում է The Telegraph-ը:
Ֆուտուրիստիկ տապանի տեսքով կառուցվելիք կենտրոնը նախատեսված է լինելու 2.000 այցելուի համար: Հետաքրքրական է, որ հանդիսավոր բացումից հետո այնտեղ առաջիններից մեկը ելույթ է ունենալու աշխարհահռչակ օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոն:
Մշակութային կենտրոնում տեղակայված կլինեն մեծ ու փոքր դահլիճներ, ժամանակակից արվեստի թանգարաններ, ռեստորաններ, խանութներ ու բնակելի շենքեր: Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ Opera District-ի կառուցման աշխատանքները կավարտվեն 2019թ.:



.jpg)