Կանայք տղամարդկանց սրտանոթային հիվանդությունների հիմնական պատճառն են
LifestyleՋիդդա քաղաքի գիտա-հետազոտական կենտրոնում իրականացվել է Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ 55-65 տարեկան 687 տղամարդkanc հետազոտություն: Կամավորների շրջանում եղել են տղամարդիկ, ովքեր ունեցել են մեկ, երկու, երեք, չորս և ավել կին: Ուսումնասիրությունների արդյունքում ապացուցվել է, որ կանանց քանակն էականորեն ազդում է տղամարդկանց առողջության վրա: Որքան կանայք շատ են, այնքան ավելի մեծ է տղամարդու մոտ սրտանոթային հիվանդությունների հավանականությունը:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ մի քանի կին ունեցող տղամարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների հավանականությունը 4 անգամ ավելի մեծ է, քան մեկ կին ունեցող տղամարդկանց մոտ: Բազմակնությամբ առաջնորդվող տղամարդկանց հիվանությունների շարքում առաջին տեղում գտնվում է հիպերտոնիան (57%), երկրորդում՝ շաքարային դիաբետը (56%), իսկ երրորդ դեպքում՝ սրտի իշեմիկ հիվանդությունները (45%):
Փորձագետների կարծիքով մի քանի կին ունեցող տղամարդկանց մոտ նման հիվանդությունների մեծ հավանականությունը պայմանավորված է այնպիսի հանգամանքներով, ինչպիսիք են՝ ավելի շատ աշխատանքը, էմոցիոնալ խնդիրները և այլն: